Basic information
Number
N 168-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.02.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.02.2024
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.02.2024
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.02.2024
Effective date
02.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2024 թվականի N 168-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1737-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նվիրաբերություն ընդունելու և Հայաստանի Հանրապետության գանձապետարանում հաշիվ բացելու թույլտվություն տալու, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1737-Ն որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության հաշվեհամարին փոխանցել փոքր տուն ձեռք բերելու նպատակով Շարժայի բարեգործական տան կողմից նվիրաբերությամբ տրամադրված 40000 (քառասուն հազար) ԱՄՆ դոլարի չափով գումարը, վերադարձը կատարվելու է պետական բյուջեի 900005001954 եկամտային հաշվից, բայց ոչ ավելի, քան 20,371,500.0 դրամը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության բանկային վավերապայմանները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվելուց հետո:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության բանկային վավերապայմանները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

01.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2024 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation