ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 702-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունել «ԼԵՅԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ընդհանուր 27,104,767 (քսանյոթ միլիոն հարյուր չորս հազար յոթ հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ արժեքով, և «Ռոյալսիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություններ)` ընդհանուր 3,000,000 (երեքն միլիոն) ՀՀ դրամ արժեքով սեփականության իրավունքով պատկանող ավիացիոն տեխնիկական ունեցվածքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և դրանք որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերությունների հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 702-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(ՀՀ դրամ) |
«ԼԵՅԱ» ՍՊԸ | |||||
NN ը/կ |
Անվանումը |
Միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
Ընդհանուր գումարը՝ առանց ԱԱՀ |
1. |
Անվահեծ ԿՏ-158.010 և անվադող 4456-000 |
լ-կ |
3 |
7055500 |
21166500 |
2. |
Ապակե բլոկ |
հատ |
2 |
2498000 |
4996000 |
3. |
Դինամոմետրի կլյուչ (առանց գլխիկ) |
հատ |
1 |
491667 |
491667 |
4. |
Ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքների հավաքածու դարակներով |
հատ |
1 |
81300 |
81300 |
5. |
Ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքներով պահարան |
հատ |
1 |
322800 |
322800 |
6. |
Ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքների եռահարկ սայլակ |
հատ |
1 |
46500 |
46500 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
9 |
10 495 767 |
27 104 767 |
(ՀՀ դրամ) |
«ՌՈՅԱԼՍԻՍ ԷՆՋԻՆԵՐԻՆԳ» ՍՊԸ | |||||
NN ը/կ |
Անվանումը |
Միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
Ընդհանուր գումարը՝ առանց ԱԱՀ |
1. |
Անվադող (2012 թ. և 2019 թ.) |
հատ |
2 |
500000 |
1000000 |
2. |
Ավիացիոն անվադողերի մոնտաժ-դեմոնտաժի սարքավորում (ագրեգատ) |
հատ |
1 |
2000000 |
2000000 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
3 |
2 500 000 |
3 000 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
05.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|