Գլխավոր տեղեկություն
Համար
N 723-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2025 թվականի N 723-Լ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը և 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2025 թվականի`

1) պետական ստանդարտացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) ստանդարտացման աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) գաղտնի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

06.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 5-ի N 723-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

1. «Ստանդարտացման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը մշակվում է պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և ենթակա է պետական ֆինանսավորման:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային, եվրոպական, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխանող տեղական արտադրանքի արտադրմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության «2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» (այսուհետ` ծրագիր) որոշմամբ նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավմանը, Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը՝ միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:

4. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման» համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանդարտների մշակման պահանջները։

 

2. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

5. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`

1) «Ստանդարտացման մասին» օրենքը.

2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքը.

3) «Հավատարմագրման մասին» օրենքը.

4) «Զբոսաշրջության մասին» օրենքը.

5) «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը.

6) «Հանրային առողջապահության մասին» օրենքը.

7) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը.

8) «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքը.

9) «Տարածական տվյալների մասին» օրենքը.

10) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը․

11) Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հունվարի 31-ի ՆԿ-15-Ն կարգադրությունը.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1904-Ն որոշումը.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշումը.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1329-Ն որոշումը.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշումը.

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1083-Լ որոշումը.

17) «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը.

18) «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության» արձանագրությունը.

19) «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիրը:

 

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

6. Ծրագրի նպատակն է՝

1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.

2) նպաստել ազգային սննդամթերքի որոշակի տեսակներ արտադրողների և արտահանողների գործունեությանը՝ ազգային ստանդարտների մշակման միջոցով զգալիորեն պարզեցնելով արտահանման գործընթացը՝ առաջարկելով ներառել մշակվող ազգային (ՀՍՏ) ստանդարտները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկերում.

3) նպաստել ազգային արտադրանքը ճանաչելի դարձնելուն.

4) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.

5) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.

6) խթանել տեղական արտադրանքի որակի և մրցունակության մակարդակների բարձրացմանը.

7) ապահովել ԵԱՏՄ և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.

8) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.

9) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկվածության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ոլորտում.

10) ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների ազգային օրենսդրությամբ կարգավորման ապահովումը.

11) աջակցել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների որոշումների ընդունման գործընթացին.

12) նպաստել ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավմանը:

7. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում (ազգային ստանդարտների անվանումները մշակման ընթացքում կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել մասնագիտական աշխատանքային խմբերի և տեխնիկական հանձնաժողովների կողմից), ազգային ստանդարտների վերանայում, որի ընթացքում, համաձայն ստանդարտացման ազգային համակարգի հիմնադրական փաստաթղթերով սահմանված պահանջների, կիրականացվի ստանդարտների ամբողջական տեքստի փոփոխություն՝ ներառյալ ստանդարտի նշագրի տվյալների, կամ, համաձայն նշված պահանջների, կձևակերպվի ստանդարտի փոփոխություն, առանց ստանդարտի նշագրի տվյալների փոփոխության։ Նշյալ գործընթացները կապահովեն`

ա. սեյսմապաշտպան էլաստոմերային մեկուսիչներին ներկայացվող պահանջների սահմանումը,

բ. տարածական տվյալների ճշգրտության և հուսալիության ապահովումը,

գ. շրջակա միջավայրի և անվտանգության պահանջների պահպանումը և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման ապահովումը,

դ. ջրի շահագործման փորձարկումների արդիական մեթոդների սահմանումը,

ե․ թվային ստորագրության ստեղծման սարքի միջոցով պրոֆիլների անվտանգության ապահովումը փաստաթղթաշրջանառության իրականացման ընթացքում,

զ․ տարբեր անկանխատեսելի խափանումների նկատմամբ կազմակերպությունների դիմադրողականության բարձրացումը, գործունեության և ծառայությունների շարունակականության ապահովումը,

է. հնդավորների և կորիզավորների տնկանյութի արտադրության, բնութագրերի, պահման և փոխադրման պայմանների սահմանումը,

ը․ բնակչության շրջանում լայն սպառում ունեցող հավելումներով հացատեսակների տեխնիկական պահանջների սահմանումը,

թ. զբոսաշրջության ծառայությունների որակին ներկայացվող պահանջների սահմանումը միջազգային նորմերին ներդաշնակ,

ժ. ռազմարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորումը և բարելավումը.

2) ազգային ստանդարտները միջազգային ստանդարտներին ներդաշնակեցման մակարդակի բարձրացում, որը կխթանի՝

ա. տեղական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը,

բ. տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.

3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝

ա. ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և Անկախ պետությունների համագործակցություն (այսուհետ՝ ԱՊՀ) ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությունները` դրանով նպաստելով տեղական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ,

բ. հանդիսանալով սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված ստանդարտացման միջազգային կազմակերպությունների անդամ՝ ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպությունների աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.

4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝

ա. ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքները հնարավորություն են տալիս ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ,

բ. 2025 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) նոր և արդիականացված ստանդարտներով՝ այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք, որոնք որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:

 

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվում են ըստ հետևյալ սկզբունքների`

1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.

2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.

3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.

4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման բացառում.

5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց, Հայաստանի Հանրապետության օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով և Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին.

6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքների հաշվի առնում.

7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.

9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով.

10) ստանդարտների մշակում և ընդունում` ապահովելով մարդու առողջության և անվտանգության պահպանությունը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, ազգային անվտանգության ապահովումը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելումը:

 

5. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

9. Ստանդարտների մշակման պետական ծրագիրը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների առաջարկությունների հիման վրա: Այն նաև հիմնված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորություններից բխող պահանջների վրա:

10. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտները՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար՝

1) շինարարություն. նշված ոլորտում նախատեսվում է մշակել սեյսմապաշտպան էլաստոմերային մեկուսիչների փորձարկման մեթոդները՝ շենքերում և կամուրջներում դրանց կիրառության պահանջները սահմանող ազգային ստանդարտներ՝ միջազգային պահանջներին համապատասխան.

2) կառավարման համակարգեր. տվյալ ոլորտում նախատեսվում է արդիականացնել համապատասխանության գնահատման ոլորտի բառարան և ընդհանուր սկզբունքներ սահմանող ազգային ստանդարտը, որի նպատակն է համապատասխանության գնահատման մարմինների կողմից ստանդարտները ներդնելուց ճիշտ և միասնական տերմինաբանության կիրառումը, ինչպես նաև հավատարմագրման գործընթացի արդյունավետ ապահովումը.

3) շրջակա միջավայր. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտներին ներդաշնակ ջրի որակին վերաբերող շահագործման արդիական փորձարկման մեթոդներ սահմանող ազգային ստանդարտ, թափոնների պահման և հեռացման համար նախատեսված պոլիգոններին ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանող ազգային ստանդարտ.

4) բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն. այս ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտ, որով սահմանվելու են անվտանգ թվային ստորագրությունների ստեղծման սարքի պաշտպանության պրոֆիլներ՝ թվային ստորագրությունների ստեղծման և կիրառման նպատակով: Նախատեսվում է նաև տարբեր անկանխատեսելի խափանումների նկատմամբ կազմակերպությունների դիմադրողականության բարձրացմանն ուղղված, գործունեության և ծառայությունների շարունակականությունն ապահովող ազգային ստանդարտի մշակում՝ միջազգային պահանջներին համապատասխան.

5) զբոսաշրջություն. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային պահանջներին ներդաշնակ ազգային ստանդարտներ, որոնցով սահմանվելու են զբոսաշրջության և հարակից ծառայություններին, արկածային զբոսաշրջությանը, ինչպես նաև տուրիստական տեղեկատվական կենտրոններին ներկայացվող պահանջները.

6) գյուղատնտեսություն. նախատեսվում է մշակել հնդավորների (խնձորենի, տանձենի, սերկևիլենի) և կորիզավորների (դեղձենի, նեկտարենի, սալորենի, շլորենի, կեռասենի, բալենի) տնկանյութի ընդունման, ֆիզիկաքիմիական ցուցանիշներ, փաթեթավորման և մակնշման պահանջներ, պահման և փոխադրման պայմաններ սահմանող ազգային ստանդարտներ.

7) սննդամթերքի անվտանգություն. նախատեսվում է մշակել բնակչության շրջանում լայն սպառում ունեցող հավելումներով և ամբողջահատիկ ցորենից հացատեսակների տեխնիկական պահանջները սահմանող ազգային ստանդարտ․

8) երկրատարածական տվյալներ. Նշված ոլորտում նախատեսվում է մշակել աշխարհագրական տվյալների ստուգիչ մոդելի հիմնական սկզբունքներ, ինչպես նաև ընդարձակվող նշման լեզվի (այսուհետ՝ XML) (Extensible Markup Language) սխեմաների ներդրումն ապահովող կոդավորման կանոններ սահմանող ազգային ստանդարտներ՝ միջազգային պահանջներին համապատասխան.

9) ռազմարդյունաբերություն. ռազմական ստանդարտների մշակում:

11. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության շրջանակներում՝

1) Ստանդարտացման ազգային մարմինը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 63 տեխնիկական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ստանդարտացման ազգային մարմնի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այդ տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կկատարեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննություն և կաշխատեն հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ.

2) նախատեսվում է իրականացնել միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման ոլորտի աշխատանքներ․

3) Միջազգային (ԻՍՕ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն – ազգային ստանդարտացման հանձնաժողովներում պետք է կատարվի միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորում և փորձաքննություն.

4) Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն Հայաստանի Հանրապետությունում տնտեսության գերակա ուղղությունների զարգացմանը նպաստող որոշակի ոլորտների միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն՝ հետագայում դրանք Հայաստանի Հանրապետությունում ներդնելու հեռահար նպատակով։

12. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացում, որի շրջանակներում՝

1) ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար՝

ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում,

բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում թվայնացված տեղեկատվական որոնման համակարգի միջոցով,

գ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) արդիականացման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում,

դ. ստանդարտների տվյալների բազայից սպառողների (օգտագործողների) օգտվելու ապահովում և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի իրականացում,

ե. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն):

 

6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

13. Ծրագրով նախատեսված գործողությունների ֆինանսավորումն իրականացվելու է «Ստանդարտացման մասին» օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշմամբ սահմանված և «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» 1067 ծրագրի «Ստանդարտների մշակման ծառայություններ» 11001 միջոցառման իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված 13,558.5 հազ. դրամ գումարով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


06.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 5-ի N 723-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Մշակման ենթակա ստանդարտների և աշխատանքների անվանումները

Նպատակը

Պատասխանատու մարմինը

Արդյունքը

Կատարման ժամկետը

2025

թվականի ֆինան-սավորումը (հազ.

դրամ)

1

2

3

4

5

6

7

1. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

1.1. Շինարարություն

1.1.1.

Սեյսմապաշտպան էլաստոմերային մեկուսիչներ. Մաս 1.

Փորձարկման մեթոդներ

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 22762-

1:2024 միջազգային

ստանդարտին ներդաշնակ

Հյուսիս–հարավ ավտոճանապարհային կամուրջների նախագծերով կիրառման համար նախատեսված ռետինամետաղական հենարանային մասերի փորձարկման մեթոդների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային

մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.1.2.

Սեյսմապաշտպան էլաստոմերային մեկուսիչներ. Մաս 2.

Կիրառություններ կամուրջներում. Տեխնիկական պայմաններ

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 22762-

2:2024 միջազգային

ստանդարտին

ներդաշնակ

Հյուսիս–հարավ ավտոճանապարհային կամուրջների նախագծերով կիրառման համար նախատեսված ռետինամետաղական հենարանային մասերին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային

մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.1.3.

Սեյսմապաշտպան էլաստոմերային մեկուսիչներ. Մաս 3.

Կիրառություններ շենքերում.

Տեխնիկական պայմաններ Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 22762-3:2024

միջազգային ստանդարտին ներդաշնակ

Շենքերի համար օգտագործվող էլաստոմերային սեյսմաէլաստոմերային մեկուսիչների նվազագույն պահանջների ու փորձարկման մեթոդների, ինչպես նաև նման էլաստոմերային մեկուսիչների արտադրության մեջ օգտագործվող ռետինե նյութերին ներկայացվող պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային

մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1․1․4

Սեյսմապաշտպան էլաստոմերային մեկուսիչներ. Մաս 4.

ISO 22762-3

ստանդարտի կիրառման ուղեցույց․ Ազգային ստանդարտի մշակում

ԻՍՕ 22762-4:2019

միջազգային ստանդարտին ներդաշնակ

Շինություններում էլաստոմերային մեկուսիչների նախագծման և կիրառման գործընթացում համապարփակ և համահունչ մոտեցման ապահովում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային

մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.2. Կառավարման համակարգեր

1.2.1.

Համապատասխանու-թյան գնահատում.

Բառարան և ընդհանուր սկզբունքներ

Ազգային ստանդարտի

մշակում ԻՍՕ/ԻԷԿ

17000:2020

միջազգային ստանդարտին ներդաշնակ

Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ոլորտում կիրառվող ընդհանուր տերմինների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.3. Շրջակա միջավայր

1.3.1.

Ջրի որակ.

Կուլտիվացման մեթոդներով մանրէների ուղղակի հաշվարկման համար օգտագործվող մեմբրանային զտիչների շահագործման փորձարկումներին ներկայացվող պահանջներ

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 7704:2023 միջազգային ստանդարտին

ներդաշնակ

Շահագործման փորձարկումներին ներկայացվող պահանջների սահմանում՝ միջազգային ստանդարտին ներդաշնակ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.3.2.

Թափոնների կառավարում.

Թափոնների պահման և հեռացման համար նախատեսված պոլիգոններին ներկայացվող ընդհանուր պահանջներ

Ազգային ստանդարտի

(ՀՍՏ) մշակում

Հայաստանի Հանրապետությունում գոյացող թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման ապահովում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի

3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.4․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

1.4.1.

Թվային ստորագրության ստեղծման սարքի

անվտանգ կիրառման

պաշտպանության

պրոֆիլներ․ Մաս 6․

Բանալու

մուտքագրումով սարքի

լրացումը և

ստորագրության

ստեղծման ծրագրի

հետ վստահելի

կապուղի

Ազգային ստանդարտի

մշակում

ԵՆ 419211-6:2014

ստանդարտին

ներդաշնակ

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության

համապարփակ և

ընդլայնված

գործընկերության

համաձայնագրի

շրջանակներում

Հայաստանի

Հանրապետության

ստանձնած

պարտավորությունների

շրջանակներում

էլեկտրոնային թվային ստորագրության

պաշտպանության

ապահովում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական

ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ

տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով

չարգելված

այլ միջոցներ

1.4.2.

Անվտանգություն և

կայունություն․ Բիզնես

անընդհատության

կառավարման

համակարգեր․

Պահանջներ․

Ազգային ստանդարտի

մշակում ԻՍՕ

22301:2019

ստանդարտին

ներդաշնակ

Տարբեր անկանխատեսելի

խափանումների նկատմամբ

կազմակերպությունների

դիմադրողականության

բարձրացում,

գործունեության և

ծառայությունների

շարունակականության

ապահովում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային

մարմին» փակ բաժնետիրական

ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․

դեկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Պետական

բյուջե և

օրենքով

չարգելված

այլ միջոցներ

1.5. Զբոսաշրջություն

1.5.1.

Զբոսաշրջություն և

հարակից

ծառայություններ.

Զբոսաշրջություն

բոլորի համար.

Պահանջներ և

հանձնարարականներ

Ազգային ստանդարտի

մշակում ԻՍՕ

21902:2021

ստանդարտին

ներդաշնակ

Զբոսաշրջության

բնագավառում մատուցվող

ծառայությունների որակի

բարելավումը և

պահանջների սահմանումը՝

միջազգային

չափանիշներին

համապատասխան

«Ստանդարտացման և չափագիտության ազգային

մարմին» փակ բաժնետիրական

ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․

դեկտեմբերի

3-րդ

տասնօրյակ

Պետական

բյուջե և

օրենքով

չարգելված

այլ միջոցներ

1.5.2.

Արկածային զբոսաշրջություն.

Անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 21101:2014

ստանդարտին

ներդաշնակ

Զբոսաշրջության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և պահանջների սահմանումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.5.3.

Արկածային զբոսաշրջություն. Քայլարշավներ և լեռնագնացություն.

Պահանջներ և հանձնարարականներ Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 3021:2023

ստանդարտին

ներդաշնակ

Զբոսաշրջության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և պահանջների սահմանումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.5.4.

Զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակներ. Զբոսաշրջային տեղեկատվության և ընդունելության ծառայություններ.

Պահանջներ ՀՍՏ ԻՍՕ 14785-2014

ազգային ստանդարտի

վերանայում

Զբոսաշրջության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և պահանջների սահմանումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.5.5

Տուրիզմ և հարակից ծառայություններ. Կայուն տուրիզմ. Սկզբունքներ,

բառարան և մոդել.

Ազգային ստանդարտի մշակում ISO 23405:2022

ստանդարտին

ներդաշնակ

Զբոսաշրջության բնագավառում միջազգային չափանիշներին համապատասխան

ազգային չափանիշների

սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված

այլ միջոցներ

1.6. Գյուղատնտեսություն

1.6.1.

Տնկանյութ և սերմեր.

Հնդավորների (խնձորենի, տանձենի, սերկևիլենի) տնկանյութ.

Տեխնիկական պայմաններ

Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում

«Սերմերի և տնկանյութի մասին» օրենքով սահմանվող դրույթների ապահովում․ Տնկանյութի արտադրության, ինչպես նաև բնութագրերի, պահման և փոխադրման

պայմանների սահմանում՝ տնկիների հավաստագրման աշխատանքներում

կիրառելու նպատակով

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.6.2.

Տնկանյութ և սերմեր.

Կորիզավորների (դեղձենի, նեկտարենի, սալորենի, շլորենի, կեռասենի, բալենի) տնկանյութ.

Տեխնիկական պայմաններ

Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում

«Սերմերի և տնկանյութի մասին» օրենքով սահմանվող դրույթների ապահովում․ Տնկանյութի արտադրության, ինչպես նաև բնութագրերի, պահման և փոխադրման

պայմանների սահմանում՝ տնկիների հավաստագրման աշխատանքներում կիրառելու նպատակով

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.7. Սննդամթերքի անվտանգություն

1.7.1.

Հավելումներով և ամբողջահատիկ

ցորենից հացատեսակներ.

Ընդհանուր

տեխնիկական պայմաններ

Ազգային ստանդարտի

(ՀՍՏ) մշակում

Բնակչության շրջանում լայն սպառում ունեցող հավելումներով և ամբողջահատիկ ցորենից հացատեսակների տեխնիկական

պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.8. Երկրատարածական տվյալներ

1.8.1.

Աշխարհագրական տվյալներ. Ստուգիչ մոդել. Մաս 1.

Հիմնական սկզբունքներ

Ազգային ստանդարտի մշակում

ԻՍՕ 19101-1:2014

ստանդարտին ներդաշնակ

Տարածական տվյալների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.8.2.

Աշխարհագրական տվյալներ. XML սխեմաների ներդրում.

Մաս 1. Կոդավորման կանոններ

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 19139-

1:2019 ստանդարտին

ներդաշնակ

Տարածական տվյալների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.8.3.

Աշխարհագրական տվյալներ. Կիրառական սխեմաների կանոններ Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 19109:2015

ստանդարտին

ներդաշնակ

Տարածական տվյալների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

1.8.4.

Տվյալների որակ.

Ընդհանուր պահանջներ․ Մաս 1. Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 19157-

1:2023

Ստանդարտին ներդաշնակ

Տարածական տվյալների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն

/համաձայնությամբ/

ստանդարտ

2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

2. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

2. 1 Միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման աշխատանքների կազմակերպում

2.1.1.

ԱՊՀ երկրների ստանդարտացման միջպետական խորհրդի, ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և

ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)

աշխատանքների կազմակերպում

Տեղական արտադրանքի մրցունակության և որակի բարձրացում Տեխնիկական խոչընդոտների նվազեցում միջազգային, եվրոպական, ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

Միջազգային և Եվրոպական ստանդարտ-ներին ներդաշնակ ստանդարտնե-րի ապահովում

2025 թ․ ընթացքում

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

2.1.2.

Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեար-

կություն

Քվեարկության ապահովում, դիրքորոշման ներկայացում

2025 թ․ ընթացքում

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

2.1.3.

Միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի

փորձաքննություն

Ստանդարտ-ների նախագծերի փորձաքննու-թյուն

2025 թ․ ընթացքում

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

3. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԱՐՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

3․1 Ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում, Ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում թվայնացված տեղեկատվական որոնման համակարգի միջոցով, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում

3.1.1.

Ստանդարտացման

ազգային ֆոնդի վարում

Ազգային ֆոնդի արդիականացում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

Ստանդարտ-ների ազգային ֆոնդի արդիականա-ցում և վարում

2025 թ․ ընթացքում

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

3.1.2.

Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի համալրում և

հաշվառում

3.1.3.

Ընդունված ազգային ստանդարտների

գրանցում

3.1.4.

Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային ստանդարտների ֆոնդի

վարում

3.2. Տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում

3.2.1.

Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների տեղեկատվական սպասարկում

Ազգային ֆոնդի արդիականացում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

Տեղեկատվա-կան սպասար-կում

2025 թ․ ընթացքում

Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

3.2.2.

Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակների) ստեղծում, հաշվառում

և պահում

3.2.3.

Ազգային

ստանդարտների եռամսյակային

տեղեկատուների նախապատրաստում և

հրատարակում

Ընդամենը (այդ թվում` ԱԱՀ-ն) հազար դրամ

12,557.1

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


06.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան