Basic information
Number
N 27-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.04.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2004.04.01/8(156) Հոդ.96
Enactment organisation
Գյուղատնտեսության նախարար
Enactment date
17.02.2004
Signing organisation
Գյուղատնտեսության նախարար
Signing date
17.02.2004
Effective date
11.04.2004

Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մարտի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 10604045

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 փետրվարի 2004 թ.
ք. Երևան
N 27-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 12 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի 2004թ. հունվարի 29-ի նիստում ընդունված եզրակացությունը

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 198-Ն հրամանի հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկի» «Մկնասպան պատրաստուկներ /ռոդենտիցիդներ/» բաժնում լրացնել «Ցինկի ֆոսֆիդ ցինկի  ֆոսֆիդ» տողը:

2. Բուսաբուծության վարչության պետ Գ. Պետրոսյանին` 5-օրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկ»-ում կատարված լրացումը, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ս. Գալստյանին:


Նախարար`
 Դ. Լոքյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation