Basic information
Number
N 332-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.03.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.03.2024
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.03.2024
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.03.2024
Effective date
08.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2024 թվականի N 332-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը հաստատելու մասին» N 259-Ն որոշման հավելվածի՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` լիազորված մարմին) համապատասխան ստորաբաժանումը, ըստ ենթակայության, տվյալ հաստատության համակարգողի պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ կառավարման նոր համակարգի չանցած ուսումնական հաստատության տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալու օրվանից հաշված՝ առավելագույնը 30, բայց ոչ պակաս, քան 25 աշխատանքային օր առաջ համաձայն N 1 ձևի և սույն կարգի 4-րդ կետի 1-2-րդ ենթակետերի՝ հրապարակում է հայտարարություն՝ հաստատության համակարգողի թափուր տեղն զբաղեցնելու համար:».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համակարգողի անձնական դիմումի հիման վրա պաշտոնից ազատման, նրա մահվան, դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերի (բացառությամբ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու) առկայության դեպքերում, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետի հիմքերով հայտարարված մրցույթի արդյունքում համակարգողի թափուր պաշտոնում նշանակում չկատարվելու դեպքում լիազորված մարմինը, ըստ ենթակայության, թափուր տեղ առաջանալու օրը հաստատության համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում կամ պարտականությունների կատարումը վերապահում է տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող և «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին բավարարող, ինչպես նաև 21-րդ և 22-րդ մասերով սահմանված սահմանափակումներ չունեցող անձի:».

3) 4-րդ կետում «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով.

4) 11-րդ կետի առաջին տողը «ղեկավարը» բառից հետո լրացնել «կամ տեղակալը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

07.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2024 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation