«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10218030
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 22 հունվարի 2018 թ. ք. Երևան | N 9-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 608-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով.
Հրամայում եմ՝
1. Սահմանել նոտարական տարածքները և դրանց սահմաններում նոտարական նստավայրերը, նոտարական գրասենյակների գտնվելու վայրերի որոշման չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի:
2. (կետն ուժը կորցրել է 25.03.24 N 171-Ն)
3. Սահմանել նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 6-ի «Նոտարական տարածքները սահմանելու մասին» N 608-Ն հրամանը:
Դ. Հարությունյան
| Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 9-Ն հրամանի | 
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Նոտարական տարածքն այն վարչատարածքային միավորն է, որի սահմաններում նոտարն իրականացնում է իր գործունեությունը, որում ներառված են սույն հրամանով սահմանված նոտարի նստավայրերը:
2. Նոտարի նստավայր է համարվում նոտարական տարածքի սահմաններում գտնվող բնակավայրը կամ վարչական շրջանը, որը սահմանվում է նոտարին պաշտոնի նշանակելու մասին հրամանում:
3. Նոտարական գրասենյակի գտնվելու վայրը նոտարի նստավայրի սահմաններում նոտարի ընտրությամբ որոշված հասցեն է:
4. Նոտարական գրասենյակի գտնվելու վայրը որոշվում է քաղաքացիների հարմարավետության, հերթերի արդյունավետ կառավարման, անվտանգության ապահովման, ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա` սպառողների համար նոտարական գրասենյակների հասանելիության (ճանապարհներին հնարավորինս մոտ տեղակայումը, գրասենյակ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով հասնելու հնարավորությունը), նոտարի գործունեության տնտեսական նպատակահարմարության չափանիշներով:
5. Նոտարական տարածքներ են հանդիսանում «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարզերը և Երևան քաղաքը:
6. Երևան քաղաքում նոտարական նստավայրերը սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանված Երևան քաղաքի վարչական շրջանների սահմանների նկարագրությանը համապատասխան՝ ըստ վարչական շրջանների բաժանարար սահմանագծերի նկարագրության:Սահմանագիծը միաժամանակ երկու կամ ավելի նստավայրերի բաժանարար հանդիսանալու պարագայում համապատասխան նստավայրի տարածք են հանդիսանում սահմանագիծ հանդիսացող փողոցի (պողոտայի)՝ աջակողմյա և ձախակողմյա հատվածները՝ ըստ համապատասխան սահմանագծի ուղղվածության:
7. Երևան քաղաքի նոտարական տարածքում առանձնացվում են հետևյալ նոտարական նստավայրերը՝ համաձայն N1 Աղյուսակի՝
Աղյուսակ N 1
| 1. | Աջափնյակ վարչական շրջան | 
| 2. | Ավան վարչական շրջան  | 
| 3. | Արաբկիր վարչական շրջան | 
| 4. | Դավթաշեն վարչական շրջան  | 
| 5. | Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններ | 
| 6. | Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններ | 
| 7. | Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան | 
| 8. | Նոր նորք վարչական շրջան  | 
| 9. | Շենգավիթ վարչական շրջան | 
| 10. | Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան  | 
8. «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարզերի նոտարական տարածքներում առանձնացվում են հետևյալ նոտարական նստավայրերը՝ համաձայն N2 Աղյուսակի՝
Աղյուսակ N 2
| 1. | Արագածոտնի մարզի նոտարական տարածքում՝ | 
| 1) | քաղաք Աշտարակ. | 
| 2) | քաղաք Ապարան. | 
| 4) | քաղաք Թալին. | 
| 5) | գյուղ Ծաղկահովիտ. | 
| 6) | գյուղ Արագած: | 
| 2. | Արարատի մարզի նոտարական տարածքում` | 
| 1) | քաղաք Արտաշատ. | 
| 2) | քաղաք Արարատ. | 
| 3) | քաղաք Մասիս. | 
| 4) | քաղաք Վեդի: | 
| 3. | Արմավիրի մարզի նոտարական տարածքում` | 
| 1) | քաղաք Արմավիր. | 
| 2) | քաղաք Վաղարշապատ. | 
| 3) | գյուղ Մյասնիկյան: | 
| 4. | Գեղարքունիքի մարզի նոտարական տարածքում` | 
| 1) | քաղաք Սևան. | 
| 2) | քաղաք Մարտունի. | 
| 3) | քաղաք Գավառ. | 
| 4) | քաղաք Ճամբարակ. | 
| 5) | քաղաք Վարդենիս: | 
| 5. | Լոռու մարզի նոտարական տարածքում` | 
| 1) | քաղաք Վանաձոր. | 
| 2) | քաղաք Սպիտակ. | 
| 3) | քաղաք Ստեփանավան. | 
| 4) | քաղաք Ալավերդի. | 
| 5) | քաղաք Թումանյան. | 
| 6) | քաղաք Տաշիր: | 
| 6. | Կոտայքի մարզի նոտարական տարածքում՝ | 
| 1) | քաղաք Աբովյան. | 
| 2) | քաղաք Նոր Հաճն. | 
| 3) | քաղաք Եղվարդ. | 
| 4) | քաղաք Հրազդան. | 
| 5) | քաղաք Չարենցավան. | 
| 6) | գյուղ Առինջ: | 
| 7. | Շիրակի մարզի նոտարական տարածքում՝ | 
| 1) | քաղաք Գյումրի. | 
| 2) | գյուղ Ախուրյան. | 
| 3) | քաղաք Մարալիկ. | 
| 4) | քաղաք Արթիկ. | 
| 5) | գյուղ Աշոցք: | 
| 8. | Սյունիքի մարզի նոտարական տարածքում՝ | 
| 1) | քաղաք Սիսիան. | 
| 2) | քաղաք Գորիս. | 
| 3) | քաղաք Կապան. | 
| 4) | քաղաք Քաջարան. | 
| 5) | քաղաք Մեղրի: | 
| 9. | Վայոց ձորի մարզի նոտարական տարածքում՝ | 
| 1) | քաղաք Եղեգնաձոր. | 
| 2) | քաղաք Վայք. | 
| 3) | քաղաք Ջերմուկ: | 
| 10. | Տավուշի մարզի նոտարական տարածքում՝ | 
| 1) | քաղաք Դիլիջան. | 
| 2) | քաղաք Իջևան. | 
| 3) | քաղաք Նոյեմբերյան. | 
| 4) | քաղաք Բերդ: | 
(աղյուսակը լրաց., փոփ. 01.04.24 N 189-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 13.02.18 N 59-Ն, լրաց. 02.03.18 N 90-Ն, փոփ. 09.07.18 N 323-Ն, խմբ. 25.03.24 N 171-Ն, լրաց., փոփ. 01.04.24 N 189-Ն)
| Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 9-Ն հրամանի | 
(հավելվածն ուժը կորցրել է 25.03.24 N 171-Ն)
| Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 9-Ն հրամանի | 
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Գրասենյակը պետք է գտնվի շինությունում, որում ապահովված է անարգել մուտք՝ ցանկացած անձի համար, ինչպես նաև թեքահարթակ և/կամ անհրաժեշտ կահավորանք՝ հաշմանդամների տեղաշարժն ապահովելու համար:
2. Գրասենյակի (գրասենյակի դեպի փողոց անմիջական մուտքի բացակայության դեպքում՝ նաև շինության) մուտքը պետք է ունենա տեսանելի վայրում փակցված ցուցանակ՝ նոտարական գրասենյակի վերաբերյալ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրառմամբ: Ցուցանակի ձևի, չափերի և դրանում ներառվող լրացուցիչ տեղեկությունների վերաբերյալ պայմանները սահմանում է նոտարական պալատը:
3. Գրասենյակի արտաքին պատին կամ դռան վրա պետք է փակցված լինի ցուցանակ՝ նոտարի աշխատանքային ժամերի վերաբերյալ:
4. Գրասենյակը պետք է համապատասխանի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության պահանջներին, ունենա անվտանգության համակարգ, ապահովված լինի հեռախոսային կապով և համացանց մուտք գործելու հնարավորությամբ:
5. Գրասենյակը նվազագույնը պետք է ունենա աշխատասենյակ, սպասասրահ և արխիվի սենյակ, մեկից ավելի նոտարների աշխատելու դեպքում՝ յուրաքանչյուր նոտարի համար նախատեսված առանձին աշխատասենյակ, իսկ սպասասրահը և արխիվի սենյակը կարող են լինել ընդհանուր՝ համապատասխանաբար ավելացնելով սպասասրահի և արխիվի համար նախատեսված քանակական պահանջները:
6. Աշխատասենյակը պետք է տեղակայված լինի այնպես, որ առավելագույնս ապահովված լինի նոտարական գործողությունների գաղտնիությունը, որտեղ պետք է տեղակայված լինի չհրկիզվող պահարան՝ առնվազն ՀՀ պետական զինանշանի պատկերով և ճզմիչ կնիքները պահելու համար: Նոտարական գործողությունը կատարելիս արգելվում է նոտարից, նոտարի օգնականից և ստաժորից, ինչպես նաև նոտարական գործողության մասնակիցներից (ներառյալ վկաներ, թարգմանիչներ, անձի փոխարեն ստորագրողներ) բացի որևէ այլ անձի ներկայությունը աշխատասենյակում:
7. Աշխատասենյակի արտաքին պատին պետք է փակցված լինի ցուցանակ՝ նոտարի անվան և ազգանվան գրառմամբ:
8. Արխիվը պետք է ապահովված լինի մետաղական դռնով, իսկ պատուհան ունենալու դեպքում՝ ճաղավանդակով: Արխիվի տարածքը պետք է լինի չոր և կահավորված լինի պահարաններով՝ նախատեսված առնվազն 1500 նոտարական գործեր պահելու համար:
9. Սպասասրահը պետք է ապահովված լինի սպասելու և համապատասխան դիմումներ կամ այլ փաստաթղթեր լրացնելու համար անհրաժեշտ կահավորմամբ՝ առնվազն երեք անձանց համար նախատեսված նստատեղերով և մեկ գրասեղանով:
10. Սպասասրահում տեսանելի վայրում պետք է ներկայացված լինի հետևյալ տեղեկատվությունը՝
ա) քաղաքացիների իրավունքների խախտումներին արագ արձագանքելու նպատակով ստեղծված թեժ գծ(եր)ի համար(ներ)ը,
բ) նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների և պետական տուրքերի չափերը,
գ) նոտարական գործողությունների մասով պետական տուրքի և նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների մասով արտոնություն ունեցող անձանց ցանկը:
11. Սույն հավելվածով, այլ պահանջ նախատեսված չլինելու դեպքում, պահանջվող տեղեկատվությունը շարադրվում է հայերեն լեզվով, իսկ նոտարի ցանկությամբ՝ նաև այլ լեզուներով:
12. Տեղեկությունները պետք է փակցված լինեն անձանց համար տեսանելի վայրում՝ ընթերցանության համար հարմար տառատեսակով:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.04.2024, N 189-Ն | 03.04.2024, N 9-Ն | |
| 25.03.2024, N 171-Ն | 27.03.2024, N 9-Ն | |
| 09.07.2018, N 323-Ն | 17.07.2018, N 9-Ն | |
| 02.03.2018, N 90-Ն | 25.03.2018, N 9-Ն | |
| 13.02.2018, N 59-Ն | 03.03.2018, N 9-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|