ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 93-Մ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Չի գործում (29.05.1999-22.12.2000)
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.05.24/7(29)
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.1999
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

N 93-Մ 22.03.1999 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 28-ը հոկտեմբերի 1998 թ. «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի հետագա ապակենտրոնացման մասին» թիվ 661 որոշման

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Համայնքի կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության գործադիր տնօրենի ընտրության և նշանակման» կարգը:

2. Նախարարության իրավաբանին (Վ. Սարգսյան)` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

Նախարար Լ. Մկրտչյան


Հաստատում եմ`
ՀՀ կրթության և գիտության
նախարար _____ Լ. Մկրտչյան
22.03.1999 թ.


Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ

 

Սույն կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապապետականացման մասին» թիվ 661 որոշմամբ համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության գործադիր տնօրենի (այսուհետև` տնօրեն) ընտրության կատարումն ապահովելու նպատակով:

 

1. Պետական հանրակրթական հաստատության (այսուհետև` հաստատություն) տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է հաստատության կառավարման բարձրագույն մարմինը` հաստատության խորհուրդը (այսուհետև խորհուրդ):

2. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու մասին խորհրդի կողմից որոշում ընդունվելուց հետո, խորհրդի նախագահը այդ մասին տեղյակ է պահում համայնքի ղեկավարին:

3. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին խորհրդի որոշումը և մրցույթի պայմանները խորհուրդը տասնօրյա ժամկետում առնվազն մեկ անգամ հայտարարում է զանգվածային լրատվության միջոցներով:

4. Տնօրենի պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր է նշել`

● մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման ժամկետը, որը չի կարող պակաս լինել մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հրապարակման պահից հաշված` մեկ ամսից.

● մրցույթի անցկացման օրը, ժամը, վայրը

● մրցույթին մասնակցելու պայմանները

● հավակնորդներին ներկայացվող պահանջները (չափանիշները)

5. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

քաղվածք աշխատանքային գրքույկից

ինքնակենսագրություն

բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը

կադրերի հաշվառման անձնական թերթիկ

● տեղեկանք բնակավայրից

● հրատարակված հոդվածներից ցանկ (առկայության դեպքում)

● գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեններ (առկայության դեպքում) գործունեության ծրագիր հաստատության գործունեության մասին:

6. Մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները (չափանիշներն) են`

 

պարտադիր չափանիշներ

 

● բարձրագույն կրթություն

● առնվազն 3 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ

● գրական հայերենի տիրապետում

● կրթության համակարգի օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի, աշխատանքային օրենսգրքի և նորմացույց փաստաթղթերի (այդ թվում ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ) իմացություն

● հաստատության բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու ունակություն

 

ցանկալի չափանիշներ

 

● կրթական հաստատության կառավարման և ղեկավարման հիմունքների իմացություն

● ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն

● ներդպրոցական կառավարման և վերահսկողության փաստաթղթեր կազմելու ունակություն

● աշխատանքային կոլեկտիվի ղեկավարման հմտություններ

● բարձրագույն մանկավարժական կրթություն

● ուսուցչի որակավորման բարձր տարակարգ

● ղեկավար կամ վարչական աշխատանքի փորձ

● ռուսաց և օտար լեզվի իմացություն

● հաստատության կառավարման, տնտեսավարման, ֆինանսավորման խնդիրների լուծմանը համայնքը և ծնողներին ներգրավելու կարողություն

● կրթության բնագավառում պետական քաղաքականությանը համապատասխան հաստատության զարգացման հայեցակարգ մշակելու ունակություն

● համակարգչով աշխատելու հմտություն:

7. Մրցույթն անցկացնելու համար խորհուրդը ստեղծում է մրցութային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են խորհրդի նախագահը և անդամները (վճռական ձայնի իրավունքով): Խորհուրդը կարող է հանձնաժողովի մեջ ընդգրկել նաև երկու անկախ փորձագետների (խորհրդակցական ձայնի իրավունքով):

Մրցույթը հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե խորհրդի նախագահն է: Նիստն իրավազոր է համարվում, եթե դրան մասնակցել է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե խորհրդի անդամների կեսից ավելին քվեարկել է կողմ:

8. Մրցույթի արդյունքները հայտարարվում են մրցութային հանձնաժողովի որոշմամբ: Եթե ոչ մի հավակնորդ մրցույթով չի անցնում, ապա հայտարարվում է լրացուցիչ (նոր) մրցույթ` նույն կարգով:

Մրցութային կարգով ընտրված տնօրենի պաշտոնի հավակնորդի հետ խորհրդի որոշմամբ համայնքի ղեկավարը կնքում է պայմանագիր` մրցույթի` ավարտից 10-օրյա ժամկետում:

9. Մրցույթի անցկացման արդյունքները ենթակա են վերանայման օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Վերադասության կարգով փաստարկները ճշտելու նպատակով ստեղծվում է 5 հոգուց բաղկացած հանձնաժողով, որի մեջ ընդգրկվում են երկու անկախ փորձագետներ և մեկական ներկայացուցիչ համայնքից, մարզպետարանից և նախարարությունից: Մրցութային կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում, նախարարությունը առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու համար և առաջարկում խորհրդին անցկացնելու նոր մրցույթ:

11. Մրցույթը չեղյալ է համարվում այն դեպքում, երբ մրցույթի մասնակիցները կամ կազմակերպիչները թույլ են տվել, մրցույթի արդյունքների վրա էապես ազդող, սույն կարգի խախտում:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
23 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11099067

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.12.2000, N 420-Մ 22.03.1999, N 93-Մ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան