«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
29 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2004 թվականի N 349-Ն
ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը` համաձայն հավելվածի:
2. Շրջակա միջավայրի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված ցանկում նշված տեղեկատվության տրամադրումը սպառողներին:
(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 336-Ն, 30.01.20 N 81-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| 
 
  | 
 Հավելված ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 349-Ն որոշման  | 
Ց Ա Ն Կ
ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
| 
 1. ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ  | ||
| 
 1) ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ  | ||
| 
 NN ը/կ  | 
 Տեղեկատվության անվանումը  | 
 Տեղեկատվության բնութագիրը  | 
| 
 1.  | 
 Փոթորիկ  | 
 քամու առավելագույն արագությունը 33 մ/վրկ և ավելի  | 
| 
 2.  | 
 Ուժեղ քամի (այդ թվում` փոթորկանք)  | 
 պոռթկումը 25 մ/վրկ և ավելի արագությամբ կամ միջին արագությունը 20 մ/վրկ և ավելի  | 
| 
 3.  | 
 Պտտահողմ  | 
 ուժեղ պտտահողմ սյան կամ ձագարի տեսքով ուղղված ամպից դեպի երկրի մակերևույթ  | 
| 
 4.  | 
 Ուժեղ հորդառատ անձրև  | 
 քանակը` 30 մմ և ավելի` մինչև 1 ժամվա ընթացքում  | 
| 
 5.  | 
 Երկարատև ուժեղ անձրև  | 
 տեղումների քանակը` 50 մմ-ից ոչ պակաս` 12 ժամից ավելի, բայց 48 ժամից պակաս ժամանակահատվածում  | 
| 
 6.  | 
 Խոշոր կարկուտ  | 
 մթնոլորտային պինդ տեղումներ՝ 10 մմ և ավելի տրամագծով  | 
| 
 7.  | 
 Շատ ուժեղ ձյուն  | 
 քանակը` 20 մմ և ավելի` մինչև 12 ժամվա ընթացքում  | 
| 
 8.  | 
 Ուժեղ մառախուղ  | 
 տեսանելիությունը` 50 մետրից ոչ ավելի  | 
| 
 9.  | 
 Ուժեղ մերկասառույցաջինջառային նստվածքներ լարերի վրա  | 
 նստվածք լարերի վրա` մերկասառույցի դեպքում` 20 մմ-ից ավելի շառավղով ջինջառի դեպքում` 50 մմ-ից ավելի շառավղով  | 
| 
 10.  | 
 Ուժեղ բուք, այդ թվում` գետնաբուք  | 
 1 և ավելի ժամվա ընթացքում՝ 15 մ/վրկ և ավելի քամու պոռթկմամբ և 500 մետրից պակաս տեսանելիության պայմանով  | 
| 
 11.  | 
 Ձնահյուս  | 
 լեռներից իջնող հյուս, որը զգալի վնաս է հասցնում օբյեկտներին կամ առաջացնում է բնակավայրերի համար վտանգավոր իրավիճակ  | 
| 
 12.  | 
 Արտակարգ հրդեհավտանգություն  | 
 հրդեհավտանգության 4-րդ կարգ և ավելի (4000°C ավելի` ըստ Նեստերովի բանաձևի)  | 
| 
 13.  | 
 Սաստիկ սառնամանիքներ  | 
 հովտային և նախալեռնային շրջաններում` -20°C և ցածր լեռնային շրջաններում` -30° և ցածր  | 
| 
 14.  | 
 Սաստիկ շոգեր  | 
 հովտային շրջաններում` 40°C և ավելի նախալեռնային շրջաններում` 35°C և ավելի լեռնային շրջաններում` 32°C և ավելի  | 
| 
 2) ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ  | ||
| 
 1.  | 
 Ցրտահարություններ  | 
 բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում ջերմաստիճանի նվազում 0°C-ից ցածր օդում կամ հողի մակերևույթին՝ օդի միջին օրական դրական ջերմաստիճանի պայմաններում  | 
| 
 2.  | 
 Հողի գերխոնավություն  | 
 վեգետացիայի ժամանակահատվածում 10-12 սմ խորության վրա 10 օր և ավելի հողը գտնվում է կպչող և հոսող վիճակում  | 
| 
 3.  | 
 Խորշակ  | 
 մշակաբույսերի վեգետացիայի շրջանում 3 օր անընդմեջ և ավելի օրական նույնիսկ մեկ դիտարկման ժամանակ ավելի քան 7 մ/վրկ արագության քամու առկայություն, որի դեպքում հարաբերական խոնավությունը իջնում է 30% և ցածր, իսկ ջերմաստիճանը բարձրանում է +25°C և ավելի  | 
| 
 4.  | 
 Մթնոլորտային երաշտ  | 
 բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում արդյունավետ (օրվա ընթացքում ավելի քան 5 մմ) տեղումների բացակայությունն անընդմեջ 30 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում 30°C-ից, իսկ 1800 մ և ավելի բարձրություններում 25°C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում  | 
| 
 5.  | 
 Հողի երաշտ  | 
 երևույթ, որի դեպքում բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում տեղումների բացակայության պայմաններում հողի 0-20 սմ շերտում 10 օր անընդմեջ արդյունավետ խոնավության պաշարները կազմում են մինչև 10 մմ  | 
| 
 3) ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ  | ||
| 
 1.  | 
 Գետերում ջրի շատ բարձր ելքեր  | 
 գարնանային վարարումների ընթացքում ձնհալքով և անձրևներով պայմանավորված՝ և (կամ) ամառ-աշնանային հորդացումների ժամանակ հորդառատ անձրևներով և կարճատև ձնհալքով պայմանավորված` ջրի ելքերի բարձրացում տվյալ գետի/դիտակետի բացարձակ առավելագույն ելքի 70 տոկոսից ավելիի դեպքում  | 
| 
 2.  | 
 Հանկարծահաս հեղեղում  | 
 համեմատաբար բարձր (պիկային) ելքերով կարճատև հեղեղում, ինչպես նաև այն տարածքների և օբյեկտների արագ ջրածածկումը, որոնք սովորաբար ջրի տակ չեն գտնվում (ճանապարհներ, շինություններ և այլն)  | 
| 
 3.  | 
 Սելավ  | 
 առատ տեղումներով պայմանավորված` մեծա- քանակ ջրի հոսք, որը պարունակում է շատ մեծ քանակությամբ կախված և գլորվող կոշտ նյութեր և կարող է վնաս հասցնել բնակավայրերին, արդյունաբերական օբյեկտներին, մայրուղիներին, ոռոգման համակարգերին և այլն  | 
| 
 4.  | 
 Գետերում ջրի շատ ցածր ելքեր  | 
 տվյալ գետի/դիտակետի բացարձակ նվազագույն ելքի 90 տոկոսից ցածր ելքի դեպքում  | 
| 
 4) ՌԱԴԻԱՑԻՈՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ  | ||
| 
 1.  | 
 Ռադիացիայի մակարդակ  | 
 60 մկռ/ժամ և ավելի  | 
| 
 2.  | 
 Ռադիոակտիվ աերոզոլների խտություն  | 
 մթնոլորտում ռադիոակտիվ աերոզոլների խտության գերազանցումը 3700.10-5 բկ/մ3  | 
| 
 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ  | ||
| 
 1.  | 
 Նախորդ օրվա դիտված առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը, տեղումների քանակը, օդերևութաբանական երևույթը, ամպամածությունը, ձյան ծածկի բարձրությունը հանրապետության տարածքում  | 
|
| 
 2.  | 
 Արեգակի ճառագայթների ուլտրամանուշակագույն ինդեքսի կանխատեսում` ըստ մարզերի և Երևան քաղաքի համար  | 
 յուրաքանչյուր աշխատանքային օր  | 
| 
 3.  | 
 Եղանակի կանխատեսումը Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում` 1 օրվա և մոտակա 5 օրվա համար  | 
 եղանակի կարճաժամկետ և միջնաժամկետ կանխատեսումներ  | 
| 
 4.  | 
 Երևան քաղաքի բազմամյա կլիմայական տվյալները  | 
 յուրաքանչյուր աշխատանքային օր ամենօրյա հիդրոօդերևութաբանական տեղեկագրի տեսքով տրվում են հանրապետության տարածքում դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական երևույթների (տարրերի) մեծությունները 1-5 օրերի համար  | 
| 
 5.  | 
 Երկրի արհեստական արբանյակից ստացված ամպամածության պատկերը տվյալ պահին  | 
|
| 
 6.  | 
 Հելիոֆիզիկական և ռադիացիոն ռեժիմի (տվյալ և հաջորդ օրվա) բնութագրերը  | 
|
| 
 7.  | 
 Սևանա լճի մակարդակ  | 
 տրվում է ամենօրյա տեղեկատվություն Սևանա լճի ջրի մակարդակի վերաբերյալ  | 
| 
 8.  | 
 Ըստ «Ծովինար» դիտակետի Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակ  | 
 տրվում է ամենօրյա տեղեկատվություն Արփա- Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալի վերաբերյալ  | 
| 
 9.  | 
 Ըստ «Գեղամավան» դիտակետի Սևանա լճից բաց թողնված ջրի քանակ  | 
 տրվում է ամենօրյա տեղեկատվություն Սևանա լճից իրականացված ջրառի ծավալի վերաբերյալ  | 
| 
 10.  | 
 Ջրամբարների ջրալցվածություն  | 
 տրվում է ամենօրյա տեղեկատվություն ջրամբարներում առկա ջրի ծավալների վերաբերյալ  | 
| 
 11.  | 
 Գետերում ջրի ելքերը  | 
 ըստ գետային դիտակետերի տրվում է ամենօրյա տեղեկատվություն գետերում նախորդ և ընթացիկ օրվա ջրի ելքերի վերաբերյալ  | 
| 
 12.  | 
 Հիդրոլոգիական կանխատեսումներ  | 
 տրվում են ամենօրյա, տասնօրյակային, ամսական կտրվածքով գետերում ջրի ելքերի կանխատեսումներ  | 
| 
 13.  | 
 Ամսական եղանակային պայմանների կանխատեսում  | 
 ամսվա սկզբից 5-10 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը  | 
| 
 14.  | 
 Սեզոնային եղանակային պայմանների կանխատեսում  | 
 եռամսյակի սկզբից 10-15 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը  | 
| 
 15.  | 
 Ամսական տեսություններ` դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին  | 
 ամիսը վերջանալուց հետո 5 օրվա ընթացքում տրվում է տեղեկատվություն դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին  | 
| 
 16.  | 
 Շաբաթական տեսություններ` դիտված հիդրոօդերևութա-բանական պայմանների մասին  | 
 յուրաքանչյուր երկուշաբթի տրվում է տեղեկատվություն հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին  | 
| 
 17.  | 
 Հայաստանի Հանրապետության գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում  | 
 ամեն տարի մարտի 3-րդ տասնօրյակին տրվում է հանրապետության գետերի գարնանային վարարումների հոսքի ծավալի, առավելագույն ելքերի, վեգետացիոն ժամանակահատվածի միջին ելքերի, Սևանա լիճ և խոշոր ջրամբարներ գարնանային վարարումների ընթացքում գետային ներհոսքի, 5 ջրամբարների (Արփի լիճ, Ախուրյան, Ապարան, Մարմարիկ, Ազատ) առավելագույն լցվածության, Սևանա լճի մակարդակի վերաբերյալ կանխատեսումներ, որոնք կազմվում են նախաձմեռային և ձմեռային ամիսների փաստացի, և վարարումների ժամանակաշրջանի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանների վերլուծության հիման վրա  | 
| 
 18.  | 
 Սևանա լճի ջրային հաշվեկշիռ  | 
 ամեն ամսվա և տարվա ավարտից հետո 15 օրվա ընթացքում տրվում է տեղեկատվություն Սևանա լճի ջրային հաշվեկշռի մուտքի և ելքի բաղադրիչների արժեքների և դրանց հարաբերակցության, ինչպես նաև լճի ձևաչափական բնութագրիչների վերաբերյալ  | 
| 
 19.  | 
 Տեղեկանքներ և կանխատեսումներ աշնանացան ցորենի ցանքի, աճի, զարգացման փուլերի և վնասվածության վերաբերյալ  | 
 տրվում է հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմաստիճանների, տեղումների և խոնավության հիման վրա  | 
| 
 20.  | 
 Հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվության կանխատեսումներ` 1) վեգետացիայի վերսկսման ժամանակ 2) ցողունակալման ժամանակ 3) մոմային հասունացման ժամանակ  | 
 տեղեկատվությունը տրվում է 3 անգամ` հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմաստիճանների, տեղումների, խոնավության և ֆենոլոգիական փուլերի հիման վրա  | 
| 
 21.  | 
 Բանջարաբոստանային մշակաբույսերի և կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումներ  | 
 տեղեկատվությունը տրվում է հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմաստիճանների, տեղումների, խոնավության և ֆենոլոգիական փուլերի հիման վրա։ Կանխատեսումները կատարվում են յուրաքանչյուր մշակաբույսի համար 1-3 ամիս վաղօրոքությամբ՝ պայմանավորված հանրապետության տարածքի բնակլիմայական և լանդշաֆտային պայմաններով, ինչպես նաև մշակաբույսերի սորտերի հասունացման ժամկետներով  | 
| 22. | 
 Պտղատու, հատապտղատու մշակաբույսերի և խաղողի աճի զարգացման փուլերի և ժամկետների ու բերքատվության կանխատեսումներ  | 
 տեղեկատվությունը տրվում է հանրապետությունում դիտված ջերմաստիճանների, տեղումների, խոնավության և ֆենոլոգիական փուլերի հիման վրա. կանխատեսումները կատարվում են 4 անգամ՝ մարտ-հուլիս ամիսներին  | 
| 
 23.  | 
Տասնօրյակային ագրոտեղեկագրեր | ներառում են տասնօրյակի ընթացքում դիտված օդերևութաբանական պայմաններ, մշակաբույսերի ցանքի, աճի, զարգացման և գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ տվյալներ | 
(հավելվածը խմբ. 08.05.24 N 663-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի  ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան |