| 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ 
 «24» նոյեմբերի 2022 թ. N 6-Ն  | 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ 
 «17» նոյեմբերի 2022 թ. N 409-Ն  | 
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԼԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով.
(նախաբանը փոփ. 15.05.24 N 6-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հայաստանի Հանրապետության անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում առաջացած հրդեհներին արագ արձագանքելու և արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու նպատակով սահմանել՝ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
| 
 Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ 
 «24» նոյեմբերի 2022 թ. ք. Երևան  | 
 Հ. ՍԻՄԻԴՅԱՆ 
 «17» նոյեմբերի 2022 թ. ք. Երևան  | 
| 
 Հավելված Արտակարգ իրավիճակների նախարարի 2022 թ. նոյեմբերի «24»-ի N 6-Ն և Շրջակա միջավայրի նախարարի 2022 թ. նոյեմբերի «17»-ի N 409-Ն համատեղ հրամանի  | 
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԼԱՆԻ
1. Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն), որն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է մարզային ստորաբաժանումների տեղամասերի (այսուհետ՝ տեղամաս) միջոցով։
2. Սույն հավելվածի Աղյուսակ N 1-ում լրացվում է տեղամասի բնութագիրը (տարածքի ընդհանուր մակերեսը, տարածքում առկա ծառատեսակները): Աղյուսակ N 1-ից հետո կցվում է տարածքի քարտեզը։
Աղյուսակ N 1
ԲՆՈՒԹԱԳԻՐ
ՏԵՂԱՄԱՍԻ
| 
 Տեղամասը  | 
 Անտառտնտեսությունը, անտառպետությունը, պահաբաժինը, բնության հատուկ պահպանվող   | 
 Համայնքը  | 
 Տարածքի ընդհանուր մակերեսը(հա)  | 
 Տարածքում առկա ծառատեսակները  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
3. Տեղամասի տարածքներում բռնկված հրդեհաշիջման ղեկավարման պատասխանատուների վերաբերյալ տվյալները լրացվում են Աղյուսակ N 2-ում։
Աղյուսակ N 2
ՏՎՅԱԼՆԵՐ
ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ
| 
 N  | 
 Պատասխանատու անձի անունը,  | 
 Պաշտոնը  | 
 Պատասխանատու անձի  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
4. Տեղամասի կողմից հրդեհաշիջում իրականացնող ստորաբաժանումների, հրդեհաշիջմանը մասնակցող աշխատակիցների, հրդեհաշիջման միջոցների (առկա տրանսպորտային միջոցների, տեխնիկայի քանակի, այդ թվում նաև անտառային հրդեհների մարման համար նախատեսված տեխնիկական միջոցների քանակի ու տեսակի` հրշեջ ավտոմեքենաներ, հրշեջ մոտոպոմպեր, փողակներ, փողրակներ, ձեռքի պարզագույն գործիքներ՝ հեղուկացիր ուսապարկ սրսկիչներ, կտրող գործիքներ, կրակին հարվածող գործիքներ և այլն) և վառելանյութի պաշարի առկայության վերաբերյալ տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 3-ում։
Աղյուսակ N 3
ՑԱՆԿ
ՏԵՂԱՄԱՍԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԴԵՀԱՇԻՋՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ, ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՊԱՇԱՐԻ
| 
 N  | 
 Տեղամասի անվանումը  | 
 Տեղակայման վայրը և հեռախոսահամարները  | 
 Հրդեհաշիջմանը մասնակցող  | 
 Հրդեհաշիջման միջոցները և քանակը  | 
 Վառելանյութի պաշարի առկայությունը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
5. Տեղամասի տարածքներում բռնկված հրդեհներին արձագանքող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) փրկարար ծառայության (այսուհետ՝ ՓԾ) ստորաբաժանումների ցանկը լրացվում է Աղյուսակ N 4-ում։
Աղյուսակ N 4
ՑԱՆԿ
ՏԵՂԱՄԱՍԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՆԳՆ ՓԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ
| 
 N  | 
 Ստորաբաժանման անվանումը և տեղակայման վայրը  | 
 Ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը  | 
 Հեռախոսահամարները  | 
 Ստորաբաժանման տրամադրության տակ գտնվող տեխնիկական միջոցները  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
6. Տեղամասի տարածքում և հարակից բնակավայրերում գտնվող ջրաղբյուրների կոորդինատները, դրանցից օգտվելու հնարավորությունների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 5-ում։
Աղյուսակ N 5
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԱՄԱՍԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋՐԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
| 
 N  | 
 Տարածքում և հարակից բնակավայրերում գտնվող ջրաղբյուրների կոորդինատները  | 
 Ջրաղբյուրներից օգտվելու հնարավորությունները (օդային, ցամաքային)  | 
 Ջրի պաշարների առկայությունը (հայելային մակերեսը, խորությունը)  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
7. Տեղամասի տարածքի առկա ճանապարհների, դրանց բնութագրի, երթևեկելու հնարավորությունների, հանքայնացված շերտերի և պատասխանատուների տվյալները լրացվում են Աղյուսակ N 6-ում։ Ճանապարհների քարտեզների էլեկտրոնային տարբերակները նախապես փոխանցվում են ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին (այսուհետ՝ ՃԿԱԿ)։
Աղյուսակ N 6
ՏՎՅԱԼՆԵՐ
ԱՌԿԱ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲՆՈՒԹԱԳՐԻ, ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՆՔԱՅՆԱՑՎԱԾ ՇԵՐՏԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
| 
 Ճանապարհների առկա վիճակը  | 
 Հանքայնացված շերտերը  | 
 Պատասխանատու անձի տվյալները(անուն, ազգանուն, հայրանուն,  | |||||
| 
 Երկարու-թյունը(կմ)  | 
 Լայնու-թյունը(մ)  | 
 Ծածկույթը  | 
 Երթևեկելու հնարավորու-թյունները  | 
 Առկայու-թյունը  | 
 Երկարու-թյունը(կմ)  | 
 Լայնու-թյունը(մ)  | |
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
8. Տեղամասի տարածքում բռնկված հրդեհների մարմանը ներգրավված անձանց սննդով, խմելու ջրով ապահովելու և անհրաժեշտության դեպքում՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 7-ում։
Աղյուսակ N 7
ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՐՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴՈՎ, ԽՄԵԼՈՒ ՋՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| 
 Սննդով, խմելու ջրով ապահովելու հնարավորությունները  | 
 Առաջին բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունները  | 
| 
 1  | 
 2  | 
9. Տեղամասի տարածքում բռնկված հրդեհներին հարակից համայնքի բնակչությանը ներգրավելու և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհամագործակցության հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են Աղյուսակ N 8-ում։
Աղյուսակ N 8
ՏԵՂԱՄԱՍԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀՆԵՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
| 
 Տեղամասը  | 
 Հարակից համայնքը  | 
 Համայնքի բնակչության ներգրավվածությունը(արձագանքողների քանակը)  | 
 Տեղական ինքնակառավարման   | |
| 
 տեսակը  | 
 քանակը  | |||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
10. Տեղամասի կողմից տվյալ տարում նախատեսվող հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 9-ում։
Աղյուսակ N 9
ՏՎՅԱԼ ՏԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
| 
 N  | 
 Հրդեհային անվտանգության բարելավմանն   | 
 Միջոցառումների իրականացման   | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
11. Տեղամասի տարածքներում ուղղաթիռների համար ժամանակավոր հատկացված վայրէջքային հրապարակների առկայության և կոորդինատների մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 10-ում։
Աղյուսակ N 10
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՅՐԷՋՔԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
| 
 Տեղամասը  | 
 Ուղղաթիռների համար ժամանակավոր վայրէջքային  | 
| 
 1  | 
 2  | 
12. Տեղամասի տարածքում բջջային և ինտերնետ կապի առկայության, հասանելիության, ինչպես նաև հսկողական կետերի և դրանց պատասխանատու անձի տվյալները լրացվում են Աղյուսակ N 11-ում։
Աղյուսակ N 11
ՏՎՅԱԼՆԵՐ
ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ, ՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
| 
 N  | 
 Բջջային և ինտերնետ կապի առկայությունը(օպերատորի անվանումը)  | 
 Կապի հասանելիությունը(տոկոսով)  | 
 Հսկողական աշտարակները և այլ միջոցները  | 
 Հսկողական կետերի պատասխանատու անձի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար)  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
13. Տեղամասի տարածքի հանգստյան գոտիներում և զբոսաշրջության երթուղիներում հրդեհային անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումների (տեղադրվել են հրդեհաշիջման սկզբնական միջոցներ, փակցվել են պաստառներ, հրդեհների մասին ուղեցույց-հիշեցումներ և այլն) մասին տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 12-ում։
Աղյուսակ N 12
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
| 
 N  | 
 Հանգստյան գոտին(զբոսաշրջության երթուղին)  | 
 Հրդեհային անվտանգության բարելավման ուղղությամբ   | |||
| 
 Հրդեհաշիջման սկզբնական միջոցների տեղադրում  | 
 Պաստառների փակցնում  | 
 Ուղեցույց-հիշեցումների  | 
 Այլ  | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
14. Տեղամասի տարածքներում բռնկված հրդեհների մարմանն անմիջապես ներգրավվում են համապատասխան տեղամասի ուժերն ու միջոցները: Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է համապատասխան տեղամասի հրդեհաշիջման համար պատասխանատու պաշտոնատար անձը: Եթե ներգրավված ուժերին չի հաջողվում մարել հրդեհը, ապա հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվում են ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները: Հրդեհաշիջման աշխատանքները սկզբնական փուլում ղեկավարում է ՓԾ համապատասխան մարզային փրկարարական վարչության պետը կամ նրան փոխարինող անձը: Հետախուզության արդյունքների և հրդեհների ծավալներից ելնելով, հրդեհաշիջման ղեկավարը ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկուցում է ՓԾ վերադաս պետին, որից հետո որոշում է կայացվում հրդեհաշիջման աշխատանքներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու մոտակա համայնքների բնակչությանը ներգրավելու վերաբերյալ: ՓԾ-ի կողմից հրդեհաշիջման ղեկավարը, ստանալով անտառային հրդեհի մասին հաղորդագրությունը, անհապաղ միջոցներ է ձեռնարկում արդյունավետ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Անտառային կամ բնության հատուկ պահպանվող տարածքի անվտանգ տեղամասում ծավալվում է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվում են լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Նշանակվում են հրդեհաշիջման աշխատանքների տեղամասերի ղեկավարներ, նրանց ենթակայությանը տրամադրվում են ուժեր և միջոցներ: Ուժերի և միջոցների ներգրավումը իրականացվում է ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ-ի միջոցով:
15. Տեղամասի տարածքում հրդեհավտանգության հսկողությանն ուղղված միջոցառումների իրականացման ցանկը լրացվում է Աղյուսակ N 13-ում։
Աղյուսակ N 13
ՑԱՆԿ
ՀՐԴԵՀԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
| 
 N  | 
 Միջոցառման անվանումը  | 
 Իրականացման  | 
 Պատասխանատու անձը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
16. Տեղամասի տարածքներում պարեկության (շրջայցի) կազմակերպման վերաբերյալ տեղեկությունը լրացվում է Աղյուսակ N 14-ում։
Աղյուսակ N 14
ՊԱՐԵԿՈՒԹՅԱՆ (ՇՐՋԱՅՑԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
| 
 N  | 
 Պարեկություն (շրջայցի) իրականացնող  | 
 Պարեկության (շրջայցի) ձևը (օդային, ցամաքային)  | 
 Տարածքը, որտեղ իրականացվում է պարեկություն (շրջայցի)  | 
 Պարեկության (շրջայցի) իրականացման ժամանակահատվածը  | 
 Պատասխանատու անձը (անուն, ազգանուն, հայրանուն,  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 6  | 
 7  | 
17. Տեղամասի տարածքների հրդեհների վերաբերյալ ահազանգերի ստացումը և հաշվառումը լրացվում է Աղյուսակ N 15-ում։
Աղյուսակ N 15
ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՀԱԶԱՆԳԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
| 
 N  | 
 Հրդեհների վերաբերյալ ահազանգեր  | 
 Տեղեկատվության ընդունման ձևը և  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
18. Տեղամասի տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ տեղեկատվությունը ՆԳՆ փոխանցող անձանց ցանկը լրացվում է Աղյուսակ N 16-ում։
Աղյուսակ N 16
ՑԱՆԿ
ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԳՆ ՓՈԽԱՆՑՈՂ ԱՆՁԱՆՑ
| 
 Տեղամասը  | 
 Պատասխանատու անձի անունը,   | 
| 
 1  | 
 2  | 
19. Տեղամասի տարածքների հրդեհների վերաբերյալ ՆԳՆ փոխանցվող ամփոփ տեղեկատվությունը լրացվում է Աղյուսակ N 17-ում։
Աղյուսակ N 17
ՏԵՂԱՄԱՍԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԳՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
| 
 1  | 
 Հրդեհի առաջացման մասին տեղեկանալու ժամը  | 
|
| 
 2  | 
 Հրդեհի մասին ՆԳՆ հայտնելու ժամը  | 
|
| 
 3  | 
 Հրդեհի մասին հայտնող անձի տվյալները  | 
|
| 
 4  | 
 Հրդեհի առաջացման վայրը  | 
|
| 
 5  | 
 Վարչական տարածքի անվանումը, որտեղ առաջացել է հրդեհը  | 
|
| 
 6  | 
 Տեղամասի տարածքի անվանումը, որտեղ առաջացել է հրդեհը  | 
|
| 
 7  | 
 Հրդեհի տարածքին մոտ բնակավայրերի անվանումը  | 
|
| 
 8  | 
 Մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման վայրը  | 
|
| 
 9  | 
 Մոտակա ջրաղբյուրների առկայությունը և գտնվելու վայրը  | 
|
| 
 10  | 
 Հրդեհաշիջման սկզբնական ղեկավարի տվյալները  | 
|
| 
 11  | 
 Հրդեհի սկզբնական մոտավոր մակերեսը (հա)  | 
|
| 
 12  | 
 Հրդեհի հետևանքով այրված մակերեսը (հա)  | 
|
| 
 13  | 
 Հրդեհաշիջման աշխատանքները սկսելու օրը և ժամը  | 
|
| 
 14  | 
 Հրդեհի մեկուսացման օրը և ժամը  | 
|
| 
 15  | 
 Հրդեհի մարման օրը և ժամը  | 
|
| 
 16  | 
 Հրդեհաշիջման աշխատանքների ավարտման ժամը  | 
|
| 
 17  | 
 Հրդեհաշիջմանը ներգրավված ուժերն ու միջոցները  | 
20. ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների անձնակազմի կողմից հրդեհաշիջման աշխատանքների իրականացման նպատակով կարիքներին վերաբերող յուրաքանչյուր պահանջ ապահովում է ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումը։
21. Անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետ հրդեհաշիջում իրականացնելու նպատակով, կապը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի, նախարարի տեղակալների, ՓԾ տնօրենի օպերատիվ շտաբի, հրդեհաշիջման շտաբի, հրդեհաշիջման տեղամասերի, ՓԾ ՃԿԱԿ-ի, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների միջև, ռադիոկայանների, բջջային և ֆիքսված կապի միջոցներով: Կապը կազմակերպվում է նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի և ՓԾ տնօրենի շարժական կառավարման կետերի հետ:
22. Անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հետախուզությունն իրականացվում է հրդեհաշիջման ղեկավարումը ստանձնած ՓԾ պաշտոնատար անձի գլխավորությամբ` տեղամասի ներկայացուցչի մասնակցությամբ: Հետախուզությունը կարող է կատարվել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային եղանակով: Հետախուզության ընթացքում ձեռք բերված տվյալները վերլուծվում և զեկուցվում են ըստ վերադասության՝ ՓԾ կողմից հրդեհաշիջման ղեկավարին, ՓԾ տնօրենին և Ներքին գործերի նախարարին և փոխանցվում են ՓԾ ՃԿԱԿ-ին:
23. Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանները մշակվում են Ծառայության կողմից և յուրաքանչյուր տարի մինչև մարտի 31-ը ներկայացվում են ՆԳՆ ՓԾ համապատասխան տարածքային ստորաբաժանման համաձայնեցմանը:
(հավելվածը խմբ. 15.05.24 N 6-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 15.05.2024, N 6-Ն | 24.05.2024, N 6-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|