Basic information
Number
N 105-Հ
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (15.09.1999-01.11.2008)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 1999.09.10/14(36)
Enactment organisation
Սեփականաշնորհման նախարարություն
Enactment date
27.07.1999
Signing organisation
Սեփականաշնորհման նախարար
Signing date
27.07.1999
Effective date
15.09.1999
Interrupt date
01.11.2008

114.0105.27.07.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 հուլիսի 1999 թ.
ք. Երևան

N 105-Հ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ԼՈՒԾԱՐՎՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելու համար լուծարման հանձնաժողովների որոշումներով վաճառքի ենթակա գույքի գնահատման և վաճառքի գործընթացը կանոնակարգելու նպատակով.

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելու համար լուծարման հանձնաժողովների որոշումներով վաճառքի ենթակա գույքի գնահատման և վաճառքի գործընթացը կանոնակարգելու մասին» որոշումը (կցվում է):

 

 

Պ. Ղալթախչյան

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելու համար լուծարման հանձնաժողովների որոշումներով վաճառքի ենթակա գույքի գնահատման եվ վաճառքի

 

1. Սույն կարգը ընդունված է ելնելով «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 76 որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետի ե) ենթակետից:

2. Եթե ՀՀ կառավարության որոշմամբ լուծարվող ընկերության լուծարման հանձնաժողովը որոշում է կայացրել ընկերության պարտատերերի պահանջները բավարարելու նպատակով վաճառքի ենթակա գույքի (այսուհետև` գույք) գնահատման և վաճառքի համար դիմել ՀՀ սեփականաշնորհման նախարարությանը, ապա`

ա) գույքի գնահատման համար հիմք է հանդիսանում լուծարման հանձնաժողովի որոշումը և լուծարվող ընկերության հավատարմագրային կառավարիչի դիմումը (կցելով գույքի գնահատման ելակետային տվյալները) ներկայացված ՀՀ սեփականաշնորհման նախարարությանը.

բ) վաճառքի ենթակա գույքի գնահատումը կատարվում է ՀՀ սեփականաշնորհման նախարարության գնահատման բաժնի կողմից լուծարման հանձնաժողովի որոշմամբ նշված գնահատման կարգով (կարգերով)` հիմք ընդունելով ներկայացված գնահատման ելակետային տվյալները.

գ) գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը (հաշվի առած ԱԱՀ-ն) և լուծարման հանձնաժողովի որոշումը գնահատման բաժնի կողմից ներկայացվում է ՀՀ սեփականաշնորհման նախարարության աճուրդի կենտրոն.

դ) ՀՀ սեփականաշնորհման նախարարության աճուրդի կենտրոնը լուծարման հանձնաժողովի որոշմամբ նշված կարգով կազմակերպում է աճուրդ:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
16 օգոստոսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ  11499134

Change History
Changing Act Corresponding incorporation
30.09.2008, N 89-Ն 01.11.2008, N 105-Հ
Changed acts
Changing Act Corresponding incorporation