ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2024 թվականի N 973-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի «Հրաձգարանի գործարկման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 733-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ` ՀՀ ՆԳՆ)» բառերով.
2) 4-րդ, 9-րդ, 10-րդ և 15-րդ կետերում «ոստիկանություն», 7-րդ կետում «ոստիկանության», 8-րդ կետում «ոստիկանության», «ոստիկանությունից», 11-րդ կետում «Ոստիկանությունը», 14-րդ կետում «ոստիկանությունը» բառերը փոխարինել «ՀՀ ՆԳՆ» հապավումով։
2. Որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 973-Ն որոշման  | 
| 
 «Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 733-Ն որոշման  | 
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
Հ Ր Ա Ձ Գ Ա Ր Ա Ն Ի Գ Ո Ր Ծ Ա Ր Կ Մ Ա Ն
| 
 Սերիա - ՀԳԼ  | 
 N__________  | 
| 
 Իրավաբանական անձի անվանումը 
  | 
 
 _______________________________________________________ _______________________________________________________ _______________________________________________________ 
  | 
| 
 Գտնվելու վայրը (հասցեն) 
  | 
 _______________________________________________________ _______________________________________________________ _______________________________________________________ 
  | 
| 
 Գործունեության իրակա- նացման վայրը (հասցեն)  | 
 _______________________________________________________ _______________________________________________________ _______________________________________________________  | 
| 
 
 Գործողության ժամկետը  | 
 
 _______________________________________________________  | 
| ՀՀ ներքին գործերի նախարար | 
 ___________________ (ստորագրությունը)  | 
 ___________________ (անունը, ազգանունը)  | 
| 
 
 Կ. Տ.  | 
 _______ _____________20 թ.»։  | |
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ  | 
Ա. Խաչատրյան | 
| 
 27.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|