Basic information
Number
հ.ն-0956-1
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (11.06.1996-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳԽՏ 1993/21-22 (1049-1050) նոյեմբեր,
Enactment organisation
ՀՀ Գերագույն խորհուրդ
Enactment date
01.11.1993
Signing organisation
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Signing date
01.11.1993
Effective date
01.11.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել`

ա) պետական ձեռնարկությունների ցանկը, որոնք 1993-1994 թվականների ընթացքում ենթակա չեն մասնակի անհատույց սեփականաշնորհման.

բ) պետական ձեռնարկությունների մասնակի անհատույց սեփականաշնորհման և ընկերությունների վերակազմավորման կարգը.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 26.03.96 ՀՕ-45)

2. Վերոհիշյալ օրենքը կիրարկել սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջները կատարվելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


1 նոյեմբերի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 342, կետ 3
հ.ն-0956-1