Գլխավոր տեղեկություն
            
            
        
                
                
                
                
                
                
                
                
                    Ակտի տիպ
                    Հիմնական ակտ (06.09.2024-մինչ օրս)
                 
                
                
                
                
                
                
                    Սկզբնաղբյուր
                    Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.09.2024
                 
                
                
                
                    Ընդունող մարմին
                    ՀՀ կառավարություն
                 
                
                
                
                    Ընդունման ամսաթիվ
                    05.09.2024
                 
                
                
                
                    Ստորագրող մարմին
                    ՀՀ վարչապետ
                 
                
                
                
                    Ստորագրման ամսաթիվ
                    05.09.2024
                 
                
                
                
                    Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
                    06.09.2024
                 
                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
5 սեպտեմբերի 2024 թվականի N 1410-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման N 1 հավելվածի՝
ա․ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժինն ուժը կորցրած ճանաչել,
բ․ 115-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժիններով՝
 
| « | 
| 
 ՀՀ ներքին գործերի նախարարություն  |  
| 
 116․  | 
 պետ` բաժանմունքի  | 
 2.75  |  
| 
 117․  | 
 գլխավոր ճարտարագետ, գլխավոր մասնագետ  | 
 2.70  |  
| 
 118․  | 
 առաջատար մասնագետ, ավագ ճարտարագետ, ավագ հաշվապահ  | 
 2.50  |  
| 
 119․  | 
 ավագ մասնագետ  | 
 2.20  |  
| 
 ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ  |  
| 
 120․  | 
 պետ՝ բաժնի  | 
 2.78  |  
| 
 121․  | 
 պետ` բաժանմունքի, վարիչ` բժշկական հաստատության ընդունարանի, 
վարիչ` կաբինետի, վարիչ` բաժանմունքի  | 
 2.75  |  
| 
 122․  | 
 գլխավոր ճարտարագետ, բժիշկ, դեղագետ, պրովիզոր  | 
 2.70  |  
| 
 123․  | 
 պետ` ռազմականացված ջոկատի, առաջատար մասնագետ, ավագ ճարտարագետ, ավագ հաշվապահ, վարչության պետի օգնական` վետերանների հետ տարվող աշխատանքների կազմակերպման հարցերով  | 
 2.50  |  
| 
 124․  | 
 տեղակալ` ռազմականացված ջոկատի պետի  | 
 2.40  |  
| 
 125․  | 
 ավագ մասնագետ  | 
 2.20  |  
| 
 126․  | 
 ռազմականացված խմբի պետ  | 
 1.30  |  
| 
 127․  | 
 ավագ հրաձիգ, հրահանգիչ, ավագ տեսուչ, ավագ բուժքույր  | 
 1.25  |  
| 
 128․  | 
 դեղագործ, մերսող, մեթոդիստ, ատամնատեխնիկ, լաբորանտ  | 
 1.20  |  
| 
 129․  | 
 հրաձիգ, բուժքույր, անասնաբույժ, ավագ հաշվառող, բուժմատենավար  | 
 1.15  |  
| 
 130․  | 
 հաշվառող  | 
 1․10  |  
| 
 131․  | 
 կրտսեր բուժքույր  | 
 1․05  |    | 
». | 
 
2) որոշման N 2 հավելվածում՝
ա․ «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»,
բ․ «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժինը 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ և 36-րդ կետերով՝
 
| « | 
| 
 35․  | 
 մշակութային և սոցիալական նախաձեռնությունների իրականացման բաժնի պետ՝ սոցիալական ոլորտում, տպարանի պետ՝ տնտեսական ոլորտում  | 
 2․78  |  
| 
 36․  | 
 փականագործ-մեքենագետ՝ սարքերի և կայանքների՝ տնտեսական ոլորտում  | 
 1.70  |    | 
»: | 
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Ն. Փաշինյան | 
| 
   
Երևան  | 
 
 | 
 05.09.2024 
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ 
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 սեպտեմբերի 2024 թվական: