ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 887-Ա
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերով`
1. Հաստատել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 02.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 
  | 
 Հավելված ՀՀ վարչապետի N 887-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 
 NN ը/կ  | 
 Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը  | 
 Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները  | 
 Իրավական ակտերի նախագծերի ընդունման ժամկետները  | 
 Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրակա-նացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը  | 
 Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը  | 
 Իրավական հիմքը  | 
| 
 1.  | 
 «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հան- րապետության վարչապետի աշխատակազմ  | 
 2024 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
 2024 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա- րելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 4-րդ հոդված  | 
| 
 2.  | 
 «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի ընդունում  | 
 2024 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
 2025 թվականի մարտի 1-ին տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մաս  | 
| 
 3.  | 
 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ակտիվների կառավարման, տվյալների հավաքման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա- րարի հրամանի ընդունում  | 
 2025 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
 2026 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մաս  | 
| 
 4.  | 
 «Թունելի վթարային իրավիճակի դեպքում դրա շահագործումն անհապաղ կասեցնելու, սահմանափակելու կամ դադարեցնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա- րարի հրամանի ընդունում  | 
 2025 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
 2026 թվականի մարտի 1-ին տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մաս  | 
| 
 5.  | 
 «Ճանապարհա-տրանսպորտային պատահարների տվյալների հավաքման, դրանց հետևանքով կրած վնասի, միջին հանրային ծախսերի հաշվարկման և վերլուծության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ  | 
 2026 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ  | 
 2026 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն Առողջա-պահության նախարարություն  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մաս  | 
| 
 6.  | 
 «Թունելների անվտանգության նվազագույն պահանջները սահմանելու, թունելների անվտանգության նվազագույն պահանջների ապահովման, թունելների անվտանգության կանխարգելման և պաշտպանական միջոցառումներ սահմանելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա- րարի հրամանի ընդունում  | 
 2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ  | 
 2026 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն Քաղաքա-շինության կոմիտե  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մաս և 14-րդ հոդված  | 
| 
 7.  | 
 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման և (կամ) շահագործման թույլտվու- թյուն տալու կարգը և փաստա- թղթերի ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրա- պետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ  | 
 2025 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
 2025 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն Քաղաքաշինության կոմիտե  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 6-րդ հոդված  | 
| 
 8.  | 
 «Միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ  | 
 2025 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակ  | 
 2025 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 8-րդ հոդված  | 
| 
 9.  | 
 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրո- նային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ  | 
 2024 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
 2025 թվականի մարտի 1-ին տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն Քաղաքա-շինության կոմիտե Երևանի քաղաքապ-ետարան (համաձայ-նությամբ)  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա- րելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մաս  | 
| 
 10.  | 
 «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաև բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և աշխատանքների ընդունման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ  | 
 2024 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
 2025 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն Քաղաքա-շինության կոմիտե  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մաս  | 
| 
 11.  | 
 «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում կառուցվող օբյեկտների ցանկը, նկարագիրը, առանձնահատկությունները և դրանց ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարու թյան որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխա- տակազմ  | 
 2024 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
 2025 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն Քաղաքա-շինության կոմիտե Երևանի քաղաքա-պետարան (համա-ձայնությամբ)  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մաս  | 
| 
 12.  | 
 Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման, ճանապարհային ցանցի անվտանգության տվյալների կառավարման և ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման չափանիշների սահմանման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչա- պետի աշխատակազմ  | 
 2025 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
 2025 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում:  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 14-րդ հոդված  | 
| 
 13.  | 
 «Ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգի ձևավորման, վարման, տվյալների ինտեգրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ  | 
 2026 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
 2027 թվականի մարտի 1-ին տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն Առողջա-պահության նախարարություն  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 14-րդ հոդված  | 
| 
 14.  | 
 «Ճանապարհային անվտանգու- թյան աուդիտի իրականացման կարգը, ճանապարհային անվտանգության աուդիտորի իրավունքները և պարտականու- թյունները, ճանապարհային անվտանգության աուդիտորի որակավորման պահանջները, վերապատրաստման իրակա- նացման կարգը, որակավորման վկայականի տրամադրման կամ մերժման հիմքերը և ժամկետներն ու լրացուցիչ աուդիտի նշանակ- ման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրա- պետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ  | 
 2025 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ  | 
 2025 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա- րելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 14-րդ հոդված  | 
| 
 15.  | 
 «Թունելների անվտանգության գծով պատասխանատուի որակավորման, նշանակման և պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ  | 
 2025 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
 2026 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 14-րդ հոդված  | 
| 
 16.  | 
 «Թունելների անվտանգության պարբերական փորձարկման և զննության իրականացումը, ինչպես նաև թունելներում տեղի ունեցած վթարների վերաբերյալ հաշվետվության ձևը և ներկայացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ  | 
 2026 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ  | 
 2026 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ  | 
 Ֆինան-սավորում չի պահանջվում։  | 
 Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարություն Ներքին գործերի նախարարություն  | 
 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի 14-րդ հոդված  | 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ  | 
Ա. Խաչատրյան | 
| 
 02.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  |