Basic information
Number
N 173
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (24.03.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2002.03.14/5(91) Հոդ.35
Enactment organisation
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Enactment date
22.02.2002
Signing organisation
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Signing date
22.02.2002
Effective date
24.03.2002

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802039

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

22 փետրվարի 2002 թ.
ք. Երևան

N 173

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 1 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թվականի հունվարի 8-ի «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 1 հրամանում կատարել հետևյալ լրացումը՝

 

հրամանով հաստատված «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների» անվանացանկը լրացնել նոր 7-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ՝

 

«7. Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների պատրաստում և հեռարձակում»:

 

Նախարար

Վ. Խաչատրյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation