Basic information
Number
N 260
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-01.08.1996)
Status
Չի գործում
Source
ՀՀ նախխորհ որոշումներ/1991 ապրիլ
Enactment organisation
ՀՀ նախարարների խորհուրդ
Enactment date
05.04.1991
Signing organisation
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Signing date
05.04.1991
Interrupt date
01.08.1996

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

5 ապրիլի 1991 թվականի N 260

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհՐԴԻՆ առընթեր ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի, և սահմանել նրա կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը` 30 միավոր (առանց շենքը սպասարկող և պահպանող անձնակազմի):

Ապարատի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեին ունենալու նախագահի երկու տեղակալ, որից մեկը` առաջին տեղակալ, և 9 անդամից բաղկացած կոլեգիա:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի կենտրոնական ապարատի համար մարդատար ավտոմեքենաների պահպանման 4 միավորի լիմիտ:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 1991 թվականի տնտեսական ու սոցիալական զարգացման պետական ծրագրի և պետական բյուջեի մեջ:

5. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեին` երկամսյա ժամկետում մշակել ու սահմանված կարգով Նախարարների խորհուրդ ներկայացնել կոմիտեի կանոնադրությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱվելվաԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ապրիլԻ 5-ի
N 260 ՈՐՈՇՄԱն

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը

 

Բնակչության ֆիզիկական դաստիարակության վարչություն

խաղային և մասսայական մարզաձևերի վարչություն

Մենապայքարային և կիրառական մարզաձևերի վարչություն

մարզական հերթափոխի, միջազգային կապերի և կադրերի վարչություն

Տնտեսագիտական վարչություն

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ