Basic information
Number
N 230-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (25.04.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2003.04.15/9(127) Հոդ.177
Enactment organisation
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Enactment date
19.03.2003
Signing organisation
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Signing date
19.03.2003
Effective date
25.04.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 մարտի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 11803093

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 մարտի 2003 թ.
ք. Երևան

  N 230-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 1 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի հունվարի 8-ի «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 1 հրամանում կատարել հետևյալ լրացումը՝

հրամանով հաստատված «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների» անվանացանկը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ՝

 

«21. Անշարժ գույքի վարձակալություն»:

 

Նախարար՝

Վ. Խաչատրյան