Basic information
Number
ՆՀ-58-Ա
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (26.03.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
25.03.2010
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
25.03.2010
Effective date
26.03.2010

030.0058.250310

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ՆՀ-606 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրի 2-րդ կետով հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) խորհրդի կազմից հանել`

 

Ժակ ՓԱՆՈՍՅԱՆԻՆ

- Ֆրանսիայի միջուկային էներգիայի ընկերության գլխավոր ներկայացուցիչ (Ֆրանսիա),

Սերգեյ ԱԴԱՄՉԻԿԻՆ

- Բնապահպանական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան).

 

2) խորհրդի կազմում ընդգրկել`

 

Ժերալդ ՕԶՈՒՆՅԱՆԻՆ - Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային գործակալությունում կոմունիկացիոն գծով փոխտնօրեն և միջազգային կապերի բաժանմունքի տնօրեն (Ֆրանսիա),
Վալերի ԲԵԶԶՈՒԲՑԵՎԻՆ

- Բնապահպանական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան):

 

25 մարտի 2010 թվականի

ՆՀ-58-Ա