ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2024 թվականի N 1782-Ն
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 70.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`
1) սույն որոշման հավելվածով սահմանված ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը հաշվի առնել ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի գնահատման և որակի բարելավման համար` դրանք ներառելով ջրավազանային կառավարման պլաններում.
2) սույն որոշման հավելվածով սահմանված ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերի թարմացման ժամանակ հաշվի առնել այդ ժամանակահատվածում ջրային ռեսուրսի որակի մոնիթորինգային տվյալների ավելացումը և քիմիական ցուցանիշների կոնցենտրացիաների արժեքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 
  | 
 Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1782-Ն որոշման  | 
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը և դրանց հիման վրա ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակները։
2. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակները գնահատվում են` հիմնվելով ստորերկրյա ջրերի քիմիական և քանակական ցուցանիշների վրա։
3. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակներն ըստ քիմիական ցուցանիշների որոշվում են` հիմնվելով քիմիական ցուցանիշի կոնցենտրացիայի արժեքի վրա։
4. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակը գնահատվում է լավ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշները գնահատվել են լավ, և ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշներից որևէ մեկը գնահատվել է վատ։
5. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակը և որակի նորմերը՝ ըստ քիմիական ցուցանիշների ներկայացված են N 1 աղյուսակում։
Աղյուսակ N 1
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ՝ ԸՍՏ ՔԻՄԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
| 
 ՀՀ  | 
 Ցուցանիշներ  | 
 Ստորերկրյա ջրային մարմինների լավ կարգավիճակ  | 
 Ստորերկրյա ջրային մարմինների վատ կարգավիճակ  | 
 Չափման միավոր  | 
| 
 Ջրի որակի նորմ  | ||||
| 
 1.  | 
 Ընդհանուր հանքայնացում  | 
 ≤1000  | 
 >1000  | 
 մգ/լ  | 
| 
 2.  | 
 Տեսակարար էլեկտրահաղորդականություն  | 
 ≤1900  | 
 >1900  | 
 մկՍմ/սմ  | 
| 
 3.  | 
 pH  | 
 ≥6.5 ≤9.5  | 
 ≤6.5 ≥9.5  | 
 -  | 
| 
 4.  | 
 Կոշտություն  | 
 ≤7  | 
 >7  | 
 մմոլ/լ  | 
| 
 5.  | 
 Սուլֆատ իոն  | 
 ≤190  | 
 >190  | 
 մգ/լ  | 
| 
 6.  | 
 Քլորիդ իոն  | 
 ≤190  | 
 >190  | 
 մգ/լ  | 
| 
 7.  | 
 Նատրիում  | 
 ≤150  | 
 >150  | 
 մգ/լ  | 
| 
 8.  | 
 Նիտրատ իոն  | 
 ≤40  | 
 >40  | 
 մգ/լ  | 
| 
 9.  | 
 Նիտրիտ իոն  | 
 ≤0.4  | 
 >0.4  | 
 մգ/լ  | 
| 
 10.  | 
 Ամոնիում իոն  | 
 ≤0.4  | 
 >0.4  | 
 մգ/լ  | 
| 
 11.  | 
 Ֆոսֆատ իոն  | 
 ≤0.3  | 
 >0.3  | 
 մգ/լ  | 
| 
 12.  | 
 Պղինձ  | 
 ≤0.1  | 
 >0.1  | 
 մգ/լ  | 
| 
 13.  | 
 Ցինկ  | 
 ≤0.1  | 
 >0.1  | 
 մգ/լ  | 
| 
 14.  | 
 Քրոմ  | 
 ≤40  | 
 >40  | 
 մկգ/լ  | 
| 
 15.  | 
 Արսեն  | 
 ≤10  | 
 >10  | 
 մկգ/լ  | 
| 
 16.  | 
 Կադմիում  | 
 ≤4.0  | 
 >4.0  | 
 մկգ/լ  | 
| 
 17.  | 
 Կապար  | 
 ≤7.2  | 
 >7.2  | 
 մկգ/լ  | 
| 
 18.  | 
 Նիկել  | 
 ≤20  | 
 >20  | 
 մկգ/լ  | 
| 
 19.  | 
 Ծարիր  | 
 ≤8.0  | 
 >8.0  | 
 մկգ/լ  | 
| 
 20.  | 
 Սելեն  | 
 ≤15  | 
 >15  | 
 մկգ/լ  | 
| 
 21.  | 
 Մոլիբդեն  | 
 ≤40  | 
 >40  | 
 մկգ/լ  | 
| 
 22.  | 
 Բոր  | 
 ≤1.3  | 
 >1.3  | 
 մգ/լ  | 
| 
 23.  | 
 Ֆտորիդ իոն  | 
 ≤1.3  | 
 >1.3  | 
 մգ/լ  | 
| 
 24.  | 
 Ալյումին  | 
 ≤0.2  | 
 >0.2  | 
 մգ/լ  | 
| 
 25.  | 
 Երկաթ  | 
 ≤0.2  | 
 >0.2  | 
 մգ/լ  | 
| 
 26.  | 
 Մանգան  | 
 ≤0.04  | 
 >0.04  | 
 մգ/լ  | 
| 
 27.  | 
 Սնդիկ  | 
 ≤0.8  | 
 >0.8  | 
 մկգ/լ  | 
| 
 28.  | 
 Ցիանիդ իոն  | 
 ≤0.04  | 
 >0.04  | 
 մգ/լ  | 
| 
 29.  | 
 Բենզոլ  | 
 ≤1.0  | 
 >1.0  | 
 մկգ/լ  | 
| 
 30.  | 
 Բենզապիրեն  | 
 ≤0.01  | 
 >0.01  | 
 մկգ/լ  | 
| 
 31.  | 
 Պեստիցիդներ, ընդհանուր  | 
 ≤0.5  | 
 >0.5  | 
 մկգ/լ  | 
| 
 32.  | 
 Ալդրին  | 
 ≤0.03  | 
 >0.03  | 
 մկգ/լ  | 
| 
 33.  | 
 Դիէլդրին  | 
 ≤0.03  | 
 >0.03  | 
 մկգ/լ  | 
| 
 34.  | 
 Հեպտաքլոր  | 
 ≤0.03  | 
 >0.03  | 
 մկգ/լ  | 
| 
 35.  | 
 Հեպտաքլոր էպօքսիդ  | 
 ≤0.03  | 
 >0.03  | 
 մկգ/լ  | 
| 
 36.  | 
 Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ, ընդհանուր  | 
 ≤0.08  | 
 >0.08  | 
 մկգ/լ  | 
| 
 37.  | 
 Եռքլորէթիլեն և երկքլորէթիլեն  | 
 ≤7.5  | 
 >7.5  | 
 մկգ/լ  | 
| 
 38.  | 
 1,2-երկքլոր էթան  | 
 ≤2.25  | 
 >2.25  | 
 մկգ/լ  | 
| 
 39.  | 
 Եռհալոմեթաններ, ընդհանուր (գումարային քլորոֆորմ, բրոմոֆորմ, երկբրոմքլորմեթան և բրոմերկքլորմեթան)  | 
 ≤75  | 
 >75  | 
 մկգ/լ  | 
| 
 40.  | 
 Հալոքացախաթթուներ  | 
 ≤45  | 
 >45  | 
 մկգ/լ  | 
| 
 41.  | 
 Էպիքլորոհիդրին  | 
 ≤0.08  | 
 >0.08  | 
 մկգ/լ  | 
| 
 42.  | 
 Ածխաջրածնային ինդեքս  | 
 ≤75  | 
 >75  | 
 մկգ/լ  | 
| 
 43.  | 
 Քլորիտ իոն  | 
 ≤0.2  | 
 >0.2  | 
 մգ/լ  | 
| 
 44.  | 
 Քլորատ իոն  | 
 ≤0.2  | 
 >0.2  | 
 մգ/լ  | 
| 
 45.  | 
 Բրոմատ իոն  | 
 ≤0.01  | 
 >0.01  | 
 մգ/լ  | 
6. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակներն ըստ քանակական ցուցանիշների սահմանվում են՝ հիմնվելով ջրավազանային կառավարման պլաններով սահմանված ջրային մարմինների օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի վրա։
7. Ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է լավ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ3/տարի) չի գերազանցում ջրային մարմնի օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի 95 տոկոսը։
8. Ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ3/տարի) գերազանցում է ջրային մարմնի օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի 95 տոկոսը։
9. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի գնահատումն իրականացվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից՝ հիմնվելով ստորերկրյա ջրերի քիմիական, քանակական ցուցանիշների և մոնիթորինգային տվյալների վիճակագրական վերլուծության վրա:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Հարությունյան | 
| 
 15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական: