Basic information
Number
N 14
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-01.08.1996)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1993/1-2, հունվար, փետրվար 1993
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.01.1993
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Interrupt date
01.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 1993 թվականի N 14

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» N 382 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության մասին» N 382 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչությանն ունենալ վարչության պետի 2 տեղակալ, այդ թվում` մեկ առաջին տեղակալ, աշխատանքի վարձատրման ֆոնդի սահմաններում, և 9 անդամից բաղկացած կոլեգիա»:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Change History
Changing Act Corresponding incorporation
01.08.1996, N 236 01.08.1996, N 14
Changed acts
Changing Act Corresponding incorporation