Basic information
Number
N 147
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-01.08.1996)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.04.1993
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Interrupt date
01.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 1993 թվականի N 147

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքը կատարելագործելու և վերահսկողական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կենտրոնական ապարատի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների ներքին կառուցվածքը հաստատվում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետի կողմից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության 1993 թ.

ապրիլի 2-ի N 147 որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կենտրոնական ապարատի

 

Հարկային վարչություն

Մեթոդաբանության և տնտեսական վերլուծության վարչություն

Կազմակերպական-վերահսկողական վարչություն

Ինֆորմացիայի վարչություն

Օպերատիվ վարչություն

Գործերի կառավարչություն

Կադրերի բաժին

Իրավաբանական բաժին

Գանգատարկված ակտերի փորձաքննության խումբ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ