ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ԱՌԱՎԵԼ ԱՉՔԻ ԸՆԿԱԾ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՈՒ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳՈՏՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի նշան երախտագիտության, երկրաշարժից տուժածներին փրկելիս ցուցաբերած մարդասիրության, արիության, տարերային աղետի հետևանքները վերացնելու գործում ունեցած ակտիվ մասնակցության համար «Հայաստանի Հանրապետության երկրաշարժի գոտում փրկարար և վերականգնման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար» հուշամեդալով պարգևատրել.
| 1. | Էդիկ Ալեքսանդրի ԲԱԼԱՅԱՆԻՆ | հանրապետական ուսանողական ջոկատի գլխավոր ինժեներ |
| 2. | Գարեգին Արշակի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողական ջոկատի հրամանատար |
| 3. | Պավել Յուրիկի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ | Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանողական ջոկատի հրամանատար |
| 4. | Ռոբերտ Մարտինի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ | Երևանի պետական համալսարանի ուսանողական ջոկատի մարտիկ |
| 5. | Հրաչ Մերուժանի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ | Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի ուսանողական ջոկատի մարտիկ |
| 6. | Վարդան Ալեքսանի ԾԵՐՈՒՆՅԱՆԻՆ | Երևանի պետական համալսարանի ուսանողական ջոկատի հրամանատար |
| 7. | Սերգեյ Նիկոլաևիչ ԿԱՏԻՐԻՆԻՆ | Մոսկվայի քաղաքային ուսանողական ջոկատի հրամանատար |
| 8. | Գեղամ Կարլենի ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ | Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի ուսանողական ջոկատի մարտիկ |
| 9. | Ալեքսան Շահումյանի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողական ջոկատի մարտիկ |
| 10. | Վոլոդյա Սուրենի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ | Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողական ջոկատի հրամանատար |
| 11. | Սարգիս Լևոնի ՇԱՀԱԶԻԶՅԱՆԻՆ | Երևանի պետական համալսարանի ուսանողական ջոկատների շտաբի պետ |
| 12. | Արմեն Մարտինի ՇԱՀԻՆՅԱՆԻՆ | Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ուսանողական ջոկատի հրամանատար |
| 13. | Տիրան Մայորի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ | Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանողական ջոկատի մարտիկ |
| 14. | Արմեն Գալուստի ՌՈՒԲԵՆՅԱՆԻՆ | Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ուսանողական ջոկատների շտաբի պետ |
| 15. | Աղասի Դելֆինի ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ | Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողական ջոկատի մարտիկ |
| 16. | Արտակ Վաչիկի ՏՈՆՈՅԱՆԻՆ | Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկումի ուսանողական ջոկատի մարտիկ |
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
20 մայիսի 1992 թ. ՆՀ-105 |