Basic information
Number
N 261
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (-30.05.2000)
Status
Չի գործում
Source
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Enactment organisation
Ֆինանսների նախարարություն
Enactment date
16.07.1999
Signing organisation
Ֆինանսների նախարար
Signing date
16.07.1999
Interrupt date
30.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

16 հուլիսի 1999 թվականի

N 261

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 24.02.98 Թ. ԹԻՎ 46 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի թիվ 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 13-րդ կետի (ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի թիվ 345 որոշման խմբագրությամբ) պահանջները և ելնելով արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող անձանց որակավորման գործընթացի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից

 

Հրամայում եմ`

 

ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 24.02.98 թ. թիվ 46 հրամանով հաստատված «Արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Կարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«քննության արդյունքներով անբավարար գնահատված դիմորդը կարող է մասնակցել հաջորդ քննությանը նոր հայտ ներկայացնելու միջոցով` մուծելով պետական տուրքը»:

2. Կարգի 28-րդ կետի «առնվազն» բառը փոխարինել «ավելի քան» բառերով:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
16 հուլիսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 11899118