ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 16 ապրիլի 2024 թվականի  | 
 թիվ 39  | 
 քաղ. Մոսկվա  | 
«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԻՍ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրության 8-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի իրագործման նպատակով և հաշվի առնելով 3-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Հաստատել «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի կցվող ցանկը, որի առնչությամբ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը։
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ցանկը կիրառվում է միայն այն ներմուծվող (ներմուծված) արտադրանքի մասով, որի առնչությամբ «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 024/2011) նախատեսված է համապատասխանության գնահատման անցկացումը համապատասխանության հայտարարագրման ձևով։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մարտի 6-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) վերաբերյալ փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 39 որոշումը,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների 1-ին կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 159 որոշման հավելված)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝  | 
 Բ. Սագինտաև  | 
| 
 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 16-ի թիվ 39 որոշմամբ  | 
ՑԱՆԿ
«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԻՍ, ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
| 
 Արտադրանքի անվանումը  | 
 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը  | 
 Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը  | 
 Ծանոթագրությունը  | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | ||
| 
 I. սննդային ճարպայուղային արտադրանք  | 
|||||
| 
 1. Բուսական յուղեր ու դրանց թորամասերը՝  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
||||
| 
 1) սոյայի յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1507 10 900 1  | 
||||
| 
 1507 10 900 9  | 
|||||
| 
 զտված  | 
 1507 90 900 1  | 
||||
| 
 1507 90 900 9  | 
|||||
| 
 2) գետնընկույզի յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1508 10 900 0  | 
||||
| 
 զտված  | 
 1508 90 900 0  | 
||||
| 
 3) ձիթապտղի յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1509 20 000 0 1509 30 000 0 1509 40 000 0 1510 10 000 0  | 
||||
| 
 զտված  | 
 1509 90 000 0 1510 90 000 0  | 
||||
| 
 4) արմավենու յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1511 10 900 2 1511 10 900 8  | 
||||
| 
 զտված՝  | 
|||||
| 
 արմավենու յուղի պինդ զտամասեր  | 
 1511 90 1100 1511 90 190 2 1511 90 190 8  | 
||||
| 
 արմավենու յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից  | 
 1511 90 990 2 1511 90 990 8  | 
||||
| 
 5) արևածաղկի յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1512 11 910 1 1512 11 9109  | 
||||
| 
 զտված  | 
 1512 19 900 2 1512 19 900 9  | 
||||
| 
 6) սաֆլորի յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1512 11 990 1 1512 11 990 9  | 
||||
| 
 զտված  | 
 1512 199003 1512 19 900 9  | 
||||
| 
 7) բամբակի յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 151221 900 0  | 
||||
| 
 զտված  | 
 1512 29 900 0  | 
||||
| 
 8) կոկոսի (միջուկի) յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1513 11 9100 1513 1 1 990 2 1513 11 990 8  | 
||||
| 
 զտված՝  | 
|||||
| 
 Կոկոսի յուղի պինդ զտամասեր  | 
 1513 19 1100 1513 19 1902 1513 19 190 8  | 
||||
| 
 կոկոսի յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից  | 
 1513 199100 1513 19 9902 1513 19 990 8  | 
||||
| 
 9) արմավամիջուկի յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1513 21 300 0 1513 21 9002 1513 21 900 8  | 
||||
| 
 զտված՝  | 
|||||
| 
 արմավամիջուկի յուղի պինդ զտամասեր  | 
 1513 29 110 0 1513 29 190 2 1513 29 190 8  | 
||||
| 
 արմավամիջուկի յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից  | 
 1513 29 500 0 1513 29 900 2 1513 29 900 8  | 
||||
| 
 10) բաբասուի յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1513 21 300 0 1513 21 9002 1513 21 900 8  | 
||||
| 
 զտված՝  | 
|||||
| 
 բաբասուի յուղի պինդ զտամասեր  | 
 1513 29 110 0 1513 29 1902 1513 29 190 8  | 
||||
| 
 բաբասուի յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից  | 
 1513 29 500 0 1513 29 9002 1513 29 900 8  | 
||||
| 
 11) կանճրակի յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1514 11 900 1 1514 11 900 9 151491 900 1 1514 91 900 9  | 
 կանճրակի յուղ՝ 3 %-ից ոչ ավելի էրուկաթթվի պարունակությամբ  | |||
| 
 զտված  | 
 1514 19900 1 1514 19 900 9 1514 99 900 1 1514 99 900 9  | 
 կանճրակի յուղ՝ 3 %-ից ոչ ավելի էրուկաթթվի պարունակությամբ  | |||
| 
 12) մանանեխի յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1514 91 900 1 1514 91 900 9  | 
||||
| 
 զտված  | 
 1514 99 900 1 1514 99 900 9  | 
||||
| 
 13) կտավատի յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1515 1 1 000 0  | 
||||
| 
 զտված  | 
 1515 19 900 0  | 
||||
| 
 14) եգիպտացորենի յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1515 21 900 0  | 
||||
| 
 
 զտված  | 
 1515 29 900 0  | 
||||
| 
 15) գերչակի յուղ և դրա զտամասերը՝ չզտված և զտված  | 
 1515 30 900 0  | 
||||
| 
 16) քունջութի յուղ և դրա զտամասերը՝  | 
|||||
| 
 չզտված  | 
 1515 50 190 0  | 
||||
| 
 զտված  | 
 1515 50 990 0  | 
||||
| 
 17) ժոժոբայի յուղ և դրա զտամասերը՝ չզտված և զտված  | 
 1515 90 110 0  | 
||||
| 
 18) տունգի յուղ և դրա զտամասերը՝ չզտված և զտված  | 
 1515 90 110 0  | 
||||
| 
 19) այլ բուսական յուղեր և դրանց զտամասերը՝ չզտված զտված  | 
 1515 90 610 0 1515 90 690 0 1515 90 810 0 1515 90 890 0  | 
 այլ բուսական յուղերի և դրանց զտամասերի թվին են դասվում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) 4-րդ հավելվածով նախատեսված և սույն ցանկի այլ կետերում չնշված բուսական յուղերն ու դրանց զտամասերը  | |||
| 
 20) բուսական յուղ՝ խառնուրդ  | 
 1517 90 910 0 1517 90 990 0  | 
 պատրաստված չվերափոխված բուսական յուղերից և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից  | |||
| 
 2. Յուղեր(ճարպեր)՝ վերաեթերացված, զտված, հոտազերծված՝  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
||||
| 
 1) առաջնային փաթեթավորմամբ, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգվածով  | 
 151620 810 0  | 
 վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը  | |||
| 
 2) 1 կգ-ից ավելի զուտ զանգվածով տարայում  | 
|||||
| 
 վերաեթերացված, զտված, հոտազերծված յուղ՝ խաղողի կորիզներից  | 
 1516 20 960 2  | 
 վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը  | |||
| 
 վերաեթերացված, զտված, հոտազերծված յուղ՝գետնընկույզի, բամբակի, սոյայի, արևածաղկի, այլ յուղեր՝ բացառությամբ արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի յուղի  | 
 1516 20 960 8  | 
 վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը։ Այլ յուղերի թվին են դասվում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) 4-րդ հավելվածով նախատեսված և սույն ցանկի այլ կետերում չնշված բուսական յուղերն ու դրանց զտամասերը  | |||
| 
 վերաեթերացված, զտված, հոտազերծված յուղ  | 
 1516 20 980 8  | 
 վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի  | |||
| 
 արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի  | 
 բուսական յուղ և դրա զտամասերը  | ||||
| 
 3) վերաեթերացված, զտված, հոտազերծված բուսական յուղեր  | 
 151790 1000 1517 90 990 0  | 
 վերաեթերացման գործընթացի են ենթարկվել երկու կամ ավելի տեսակի բուսական յուղեր և դրանց զտամասերը  | |||
| 
 3. Յուղեր (ճարպեր)՝ ջրածնավորված, զտված, հոտազերծված՝  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
||||
| 
 1) առաջնային փաթեթավորմամբ, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգվածով  | 
 1516 20 810 0  | 
 ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը  | |||
| 
 2) 1 կգ-ից ավելի զուտ զանգվածով տարայում՝  | 
|||||
| 
 բաբակի յուղ՝ ջրածնավորված, զտված, հոտազերծված  | 
 1516 20 960 1  | 
 ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը  | |||
| 
 ջրածնավորված, զտված, հոտազերծված յուղ՝ խաղողի կորիզներից  | 
 1516 20 960 2  | 
 ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը  | |||
| 
 ջրածնավորված, զտված, հոտազերծված յուղ՝գետնընկույզի, սոյայի կամ արևածաղկի, այլ յուղեր՝ բացառությամբ արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի յուղերի  | 
 1516 20 960 8  | 
 ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը։ Այլ յուղերի թվին են դասվում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) 4-րդ հավելվածով նախատեսված և սույն ցանկի այլ կետերում չնշված բուսական յուղերն ու դրանց զտամասերը  | |||
| 
 ջրածնավորված, զտված, հոտազերծված յուղ՝ արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի  | 
 1516 20 980 8  | 
 ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը  | |||
| 
 3) ջրածնավորված, զտված, հոտազերծված բուսական յուղեր  | 
 1517 90 100 0 1517 90 990 0  | 
 ջրածնավորման գործընթացի են ենթարկվել երկու կամ ավելի տեսակի բուսական յուղեր և դրանց զտամասերը  | |||
| 
 4. Մարգարիններ  | 
 1517 10 1000 1517 10 900 0 1517 90 100 0 1517 90 930 0 1517 90 990 0  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
|||
| 
 5. սփրեդներ բուսաճարպային և խառնուրդներ`հալած, բուսաճարպային  | 
 1517 90 100 0 1517 90 990 0  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
|||
| 
 6. սփրեդներ բուսասերուցքային և խառնուրդներ`հալած, բուսաճարպային  | 
 2106 90 980 4  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
|||
| 
 7. Հատուկ նշանակության ճարպեր, այդ թվում՝ խոհարարական, հրուշակեղենային, հացաթխման  | 
 1516 20 810 0 1516 20 960 8 1516 20 980 8  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից  | ||
| 
 1517 90 100 0 1517 90 930 0 1517 90 990 0  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով  | |||
| 
 8. Կաթնային ճարպի փոխարինիչներ  | 
 1516 20 810 0 1516 20 960 8 1516 20 980 8  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից  | ||
| 
 1517 90 100 0 1517 90 990 0  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով  | |||
| 
 9. Կակաոյի յուղի համարժեքներ  | 
 1517 90 990 0  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 պատրաստված չվերափոխված բուսական յուղերից (իլիպե (բոռնեո, տենգկավանգ)) արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ) և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից  | ||
| 
 10. Կակաոյի յուղի բարելավիչներ՝ SOS-տիպի  | 
 1517 90 990 0  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 պատրաստված չվերափոխված բուսական յուղերից (իլիպե (բոռնեո, տենգկավանգ)) արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ) և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից  | ||
| 
 11. Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ POP-տիպի  | 
 1516 20 980 1  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից  | ||
| 
 1517 90 990 0  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով  | |||
| 
 12. Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, ոչ լաուրինային տեսակի  | 
 1516 20 980 1  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից  | ||
| 
 1517 90 990 0  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով  | |||
| 
 13. Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, լաուրինային տեսակի  | 
 1516 20 980 1  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից  | ||
| 
 1517 90 990 0  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից  | |||
| 
 14 Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, խառը տեսակի  | 
 1517 90 990 0  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
 պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից  | ||
| 
 15. Սոուսներ բուսական յուղերի հիմքով  | 
 2103 90 100 0 2103 90 900 9  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
|||
| 
 16. Մայոնեզներ  | 
 2103 90 900 1  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
|||
| 
 17 Սոուսներ մայոնեզային  | 
 2103 90 900 9  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
|||
| 
 18. Կրեմներ՝ բուսական յուղերի հիմքով  | 
 1517 90 100 0 1517 90 990 0 2106 90 980 4  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
|||
| 
 19. Գլիցերին՝ թորած  | 
 2905 45 000 9  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
|||
| 
 II. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանք  | 
|||||
| 
 20. Գլիցերին՝ բնական, հում  | 
 1520 00 000 0  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
|||
| 
 21. Օճառ՝ տնտեսական  | 
 3401 19 000 0 3401 20 100 0 3401 20 900 0  | 
 համապատասխանության հայտարարագիր  | 
|||
| Ծանոթագրություն․ | 
 1. Սույն ցանկը կիրառելու նպատակով`անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես արտադրանքի անվանմամբ, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները)։ 2. «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին սույն ցանկում նշված փաստաթուղթը (համապատասխանության գնահատման փաստաթղթի մասին տեղեկությունները) մաքսային մարմիններ ներկայացնելու պահանջը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող ճարպայուղային արտադրանքի համար և չի տարածվում հետևյալի վրա՝ ա) ոչ արդյունաբերական պատրաստման գործընթացում ստացված ճարպայուղային արտադրանք՝ բացառությամբ բուսական յուղի («ոչ արդյունաբերական պատրաստում» հասկացությունն օգտագործվում է Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 021/2011) սահմանված իմաստով). բ) ոչ սննդային ճարպայուղային արտադրանք՝ բացառությամբ բնական, հում գլիցերինի և տնտեսական օճառի. գ) նորահայտ սննդային ճարպայուղային արտադրանք և հատուկ նշանակության սննդային ճարպայուղային արտադրանք («նորահայտ սննդային արտադրանք» և «հատուկ նշանակության սննդային ճարպայուղային արտադրանք» հասկացություններն օգտագործվում են Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 021/2011) սահմանված իմաստներով)։  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: