«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 12402062 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
| 
 14 մարտի 2002 թ.  | 
N 02/354 | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թ. մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թ. ապրիլի 21-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածով նախատեսված ամփոփ հաշվարկի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» թիվ 01/27 հրամանը:
| ՀՀ պետական եկամուտների նախարար  | 
Ե. Զախարյան | 
| 
 Հաստատված է  | 
 Համաձայնեցված է  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հրամանով հաստատված հրահանգում`
1. Հրահանգի 2.2.5-ի «բ» ենթակետից հանել «լիազորած մարմնի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն)» բառերը:
2. Հրահանգի 2.3.5-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե) դրամական միջոցների փոխանակման դեպքում գույքի արժեքի հավելաճը հաշվարկվում է վճարման ենթակա դրամական միջոցների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի դրական տարբերությունը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:»:
3. Հրահանգի 4.1.11 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1.11. Մարքետինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում) հետ կապված ծախսերը.
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում` ամբողջությամբ.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի սահմաններում:»:
4. Հրահանգի 4.1.29 ենթակետը հանել:
5. Հրահանգի 4.4.2 ենթակետում «գովազդի» բառից հետո լրացնել «մարքեթինգի,» բառը:
6. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.4.12 ենթակետով.
«4.4.12. Այն եկամուտների (մասնավորապես, շահաբաժինների) ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից:»:
7. Հրահանգի 4.7.2 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.7.2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:»:
8. Հրահանգի 4.7.3 ենթակետից հանել «լիազոր մարմնի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն)» բառերը:
9. Հրահանգի 4.8.4 ենթակետից հանել «այլ կազմակերպություններում ներդրումների հետ կապված ծախսեր» բառերը:
10. Հրահանգի 7.2.6 ենթակետը «օրը» բառից հետո լրացնել «(բայց ոչ ուշ շահաբաժինների բաշխման օրենսդրությամբ սահմանված ժամկետները, եթե օրենսդրությամբ սահմանված են շահաբաժինների բաշխման ժամկետներ և չափեր)» բառերով:
11. Հրահանգի 9.1 կետը հանել:
12. Հրահանգի 9.2 կետը «ե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված զրո տոկոս դրույքաչափով շահաբաժինների հարկումը եկամտի վճարման աղբյուրի մոտ կիրառվում է միայն 2001 թվականի հունվարի 1-ից հետո ֆինանսական տարիների արդյունքներով առաջացած շահաբաժինների նկատմամբ:»:
13. Հրահանգի 9.6. կետում «բանկային 3 օրվա ընթացքում վճարել բյուջե` ոչ ռեզիդենտին եկամուտների փաստացի վճարման օրվա հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «վճարել բյուջե` ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ» բառերով:
14. Հրահանգի 9.7 կետում «(հաշվարկի ձևը հաստատվել է ՀՀ հարկային տեսչության պետի 1998 թ. ապրիլի 21-ի թիվ 01/27 հրամանով և ՀՀ արդարադատության նախարարության կողմից` գրանցման թիվ 439800115)» բառերը փոխարինել «(հրահանգին կից ներկայացվող բովանդակությամբ հավելված 1-ով)»:
15. Հրահանգի 9.9 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9.9. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն` հարկային գործակալի բացակայության) դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը` սույն հրահանգի 11.2-11.6 կետերով սահմանված կարգով և ժամկետներում:»:
16. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.10 կետով.
«9.10. Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային տեսչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:
17. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.3 կետով.
«12.3. Ոչ ռեզիդենտների նկատմամբ կիրառվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69 հոդվածով սահմանված` հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում (ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հայտարարագրում) օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավելի ցույց տալու դեպքում` ավելի ցույց տված վնասի նկատմամբ 20 տոկոսի չափով տուգանքի կիրառման դրույթը:»:
| 
 Հավելված 1  | 
| Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի  | 
Փաստաթղթի հերթական համարը N _____________ (լրացվում է հարկային մարմնի կողմից)  | 
| 
 Ամփոփ հաշվարկ  | 
 (200__թ.___եռամսյակ)  | 
| 
 Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  | 
 [1]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Կազմակերպության անվանումը  | 
 [2]  | 
 
  | |||||||
| 
 Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը  | 
 [3]  | 
 
  | |||||||
| 
 Հասցեն  | 
 [4]  | 
 
  | |||||||
| 
 Հեռախոս  | 
 [5]  | 
 
  | |||||||
| 
 Հաշվարկի ներկայացման ամսաթիվը  | 
 [6]  | 
 
  | |||||||
| 
 Ոչ ռեզիդենտներին վճարված  | 
 
  | 
 Վճարված եկամուտների  | 
 Պահված հարկի  | ||||
| 
 Ապահովագրական հատուցումներ  | 
 [9]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Վերաապահովագրական վճարներ  | 
 [10]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտներ  | 
 [11]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Շահաբաժիններ  | 
 [12]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Տոկոսներ  | 
 [13]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Ռոյալթիներ  | 
 [14]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Գույքի վարձակալության դիմաց եկամուտներ  | 
 [15]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Գույքի արժեքի հավելաճ  | 
 [16]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Արտաքին տնտեսական գործից եկամուտներ  | 
 [17]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 x  | 
 x  | 
 x  | 
| 
 Այլ եկամուտներ  | 
 [18]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Ընդամենը  | 
 [19]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Մնացորդը ամսվա սկզբին  | 
 [20]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Պահված հարկի գումարը  | 
 [21]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Բյուջե վճարված հարկի գումարը  | 
 [22]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Մնացորդը ամսվա վերջում  | 
 [23]  | 
 
  | 
 
  | 
 
  | 
Կ.Տ.
| 
 Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) 
 
  | 
 _______________  | 
 _______________  | 
| 
 Գլխ. հաշվապահ  | 
 _______________  | 
 _______________  | 
Ամփոփ հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որը ներկայացվում է հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը):
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|