Basic information
Number
N 69
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-01.08.1996)
Status
Չի գործում
Source
Հայկական ՍՍՀ Մինխորհի որոշումներ 1989/փետրվար
Enactment organisation
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Enactment date
10.02.1989
Signing organisation
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ
Interrupt date
01.08.1996

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 1989 թ. N 69

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՈՐՈՇ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

Ընդունել Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության առաջարկությունը, համաձայնեցված Հայկական ՍՍՀ պետպլանի և Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության հետ, և ստեղծել`

ա) Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության տեսչություն, լուծարելով նախկին Հայկական ՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության և Հայկական ՍՍՀ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների տեսչությունները.

բ) Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության նյութատեխնիկական մատակարարման տնտհաշվարկային վարչություն, լուծարելով նախկին Հայկական ՍՍՀ լուսավորության նյութատեխնիկական մատակարարման վարչությունը և նախկին Հայկական ՍՍՀ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության պետական կոմիտեի նյութատեխնիկական մատակարարման գրասենյակը.

գ) Հայկական ՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրության ավտոտրանսպորտային ձեռնարկություն ինքնուրույն հաշվեկշռով, լուծարելով նախկին Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության և Հայկական ՍՍՀ բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության ավտոտրանսպորտային ձեռնարկությունները:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ