Basic information
Number
N 243
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-02.07.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.05.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Interrupt date
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 1994 թ. N 243

քաղ. Երևան

 

ԻՋԵՎԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԱԶԱՏԱՄՈՒՏ ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆԸ ԵՎ ԱՃԱՐԿՈՒՏ ԱՎԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի N 77 որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողովի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 16-ի N 306 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ժամանակավոր ցանկում ընդգրկել Իջևանի շրջանի Ազատամուտ քաղաքատիպ ավանը և Աճարկուտ ավանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ