Basic information
Number
N 85-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.04.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2025
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
26.03.2025
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
26.03.2025
Effective date
01.04.2025

600.0085.26.03.25

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

26 մարտի 2025 թվականի

N 85-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ լրացումները.

1) ԷՄԱ կանոնների 53-րդ և 54-րդ կետերում «իրավունքի» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ բնակության իրավունքի)» բառերը:

2) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1-ին և 54.2-րդ կետերով.

«54.1. ԷԲՑ կանոններով սահմանված՝ էլեկտրամատակարարումը դադարեցնելուց ձեռնպահ մնալու հիմքերի առկայության պարագայում ԷՄԱ կանոնների 52-րդ կետով սահմանված դեպքերում Պայմանագիրը լուծվում է այդ հիմքերը վերանալու մասին Բաշխողի տեղեկանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

54.2. Այն պարագայում, երբ ԷԲՑ կանոններով սահմանված՝ էլեկտրամատակարարումը դադարեցնելուց ձեռնպահ մնալու հիմքերը ծագել են կամ դրանց առկայության մասին Բաշխողը տեղեկացել է ԷՄԱ կանոնների 52-րդ կետի համաձայն Պայմանագրի լուծումից և նոր իրավատիրոջ հետ Պայմանագրի կնքումից հետո, վեճի առկայության մասին Բաշխողի տեղեկանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում նոր կնքված Պայմանագրի գործողությունը համարվում է կասեցված և նախկին Սպառողի հետ նախկին պայմաններով կնքված է համարվում ժամանակավոր պայմանագիր՝ մինչև վեճի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական լուծումը, ինչի վերաբերյալ նույն ժամկետում Բաշխողը տեղեկացնում է կողմերին։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

26 մարտի 2025 թ.
ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական: