ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 1993 թվականի N 16
քաղ. Երևան
ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանյան Դաշնությունում և ԱՊՀ անդամ մյուս պետություններում վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների բարձրացման առնչությամբ, արտադրության վնասաբերության կանխման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում շուկայական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1993 թվականի փետրվարի 1-ից սահմանել պետական կարգավորվող նոր գներ և սակագներ բնակչությանն իրացվող հիմնական սպառողական ապրանքների (ծառայությունների) և արտադրատեխնիկական նշանակության ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համար` հաստատելով բարձրացման սահմանային գործակիցներ կամ սահմանային շահութաբերության մակարդակ, համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. (կետն ուժը կորցրել է 29.04.93 N 199)
3. Ներքոհիշյալ կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ինքնարժեքի նկատմամբ հաստատել շահութաբերության հետևյալ մակարդակները` «Հայէներգոարդ» պետական ձեռնարկության համար` 7 տոկոս (հաշվի է առնված, որ ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթի 90 տոկոսը ուղղվում է արտադրության վերազինմանն ու զարգացմանը և շրջանառու միջոցների լրացմանը), «Հայգազվառելիք» պետական ձեռնարկության համար` 4 տոկոս:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և առևտրի նախարարությանը` սահմանել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սույն որոշումից բխող վերագնահատման կարգ:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի N 16 որոշման |
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐ
ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ
|
Ծառայությունների գործող սակագների նկատմամբ կիրառվող սահմանային գործակիցներ |
Սահմանային շահութաբերության չափը (տոկոսով) | |
|
Բեռնատար տրանսպորտային սակագներ` ավտոմոբիլային տրանսպորտով բեռների տեղափոխում (բացի հացի և սննդամթերքի տեղափոխումից) |
_ |
15*) |
|
ավտոմոբիլային տրանսպորտով հացի և սննդամթերքի տեղափոխում |
_ |
5 |
| Կապի հիմնական ծառայություններ (բացի բնակչությանը մատուցվող ծառայություններից) |
7**) |
_ |
_______________
*) Հաշվի է առնված, որ ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթի 75 տոկոսն ուղղվում է արտադրության վերազինմանն ու զարգացմանը և շրջանառու միջոցների լրացմանը:
**) Հաշվի է առնված, որ ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթի 80 տոկոսն ուղղվում է արտադրության վերազինմանն ու զարգացմանը և շրջանառու միջոցների լրացմանը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի N 16 որոշման |
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
|
Սահմանային գործակիցներ գործող գների ու սակագների նկատմամբ |
Սահմանային շահութաբերության չափը (տոկոսով) | |
|
1 |
2 |
3 |
| Կաթ, մածուն |
_ |
առանց փոփոխության |
| Մանկական սնունդ (բացի «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդի կողմից ստացված սարքավորումներով թողարկվող սննդից) |
_ |
_,,_ |
| Բնակչությանն իրացվող կերակրի աղ |
_ |
_,,_ |
| Կոմունալ-կենցաղային կարիքների համար բնակչությանը բաց թողնվող էլեկտրաէներգիա |
7,5 |
_ |
| Հեղուկ գազ |
_ |
1 |
| Բնական գազ |
10 |
_ |
| Բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում բնակվելու համար վարձը |
5 |
_ |
| Կոմունալ ծառայությունների կարևորագույն տեսակները` |
|
|
|
ջրախողովակից օգտվելու ծառայություն |
6 |
_ |
|
կոյուղուց օգտվելու ծառայություն |
2 |
_ |
|
բնակելի շենքերի ջեռուցման և տաք ջրամատակարարման ծառայություն |
2,5 |
_ |
|
կենցաղային աղբի տեղափոխում |
5 |
_ |
| Մարդատար տրանսպորտի ծառայություններ` | ||
|
երկաթգծի տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների տեղափոխում (հաշվի առնելով ավելացված արժեքի հարկը), բացի մերձքաղաքային տրանսպորտով ուղևորների տեղափոխումից |
3,5 |
_ |
|
երկաթգծի մերձքաղաքային տրանսպորտով ուղևորների տեղափոխում |
2 |
_ |
| Օդային տրանսպորտով ուղևորների տեղափոխում` | ||
|
նախկին ԽՍՀՄ և ԱՊՀ անդամ պետությունների միջև կանոնավոր թռիչքներ |
_ |
25 |
|
հանրապետության ներսում |
_ |
10 |
| Մերձքաղաքային ավտոտրանսպորտով ուղևորների փոխադրում |
_ |
15 |
| Կապի ծառայություններ*) | ||
|
քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճար |
5 |
_ |
|
ռադիոֆիկացիա |
_ |
5 |
| Միջքաղաքային հեռախոսային, հեռագրական կապ` |
|
|
|
հանրապետության ներսում |
4 |
_ |
|
հանրապետությունից դուրս |
7 |
_ |
|
փոստային կապ |
10 |
_ |
_________________
Ծանոթություն. Բնակչությանն իրացվող կաթի, մածնի, կերակրի աղի բացթողման գնի նկատմամբ սահմանել առևտրական վերադիր 6 տոկոսի, իսկ մանկական սննդի (բացի «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդի կողմից ստացված սարքավորումներով թողարկվող սննդից) գնի նկատմամբ 5 տոկոսի չափով:
*) Հաշվի է առնված, որ ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթի 80 տոկոսն ուղղվում է արտադրության վերազինմանն ու զարգացմանը և շրջանառու միջոցների լրացմանը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 02.07.2001, N 588 | 02.07.2001, N 16 | |
| 17.10.1993, N 530 | 17.10.1993, N 16 | |
| 29.04.1993, N 199 | 29.04.1993, N 16 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|