Գլխավոր տեղեկություն
Համար
N 611-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2025 թվականի N 611-Լ

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2025-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հաստատել մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 22-ի N 611-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 2025-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Միջոցառում

Ակնկալվող արդյունք

Ժամկետ

Պատաս-խանատու

Համակատա-րողներ

Ֆինանսա-վորման

աղբյուրը

1. Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում

1.1

Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում

1) Նոր անշարժ դիտակայանների ձեռքբերում, մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի ավտոմատացման շարունակական զարգացում՝ ընդգրկելով ՀՀ 14 բնակավայրերը։

(Երևան 6 դիտակայան, Գյումրի 1 դիտակայան, Վանաձոր 1 դիտակայան, Ալավերդի 1 դիտակայան, Հրազդան 1 դիտակայան,Արարատ 1 դիտակայան,

Քաջարան 1 դիտակայան, Կապան 1 դիտակայան,

Ծաղկաձոր 1 դիտակայան)

Միջազգային չափանիշներին համապատասխան, առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված, մարդու առողջության համար հիմնական վնասակար աղտոտիչների (ներառյալ փոշու մասնիկները՝ PM2․5 և PM10, ազոտի և ծծմբի երկօքսիդները, ածխածնի մոնօքսիդը, գետնամերձ օզոնը) չափման և իրական ժամանակին, և օպերատիվ հանրությանը ներկայացնելու

հնարավորություն։

2025 թ. և

շարունակական

Շրջակա միջավայրի նախարա-

րություն

Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարա-րություն

Պետական միջոցներ կամ օրենքով չարգելված այլ միջոցներ

 

2025 թ․

(2 դիտակայան)

 

պետական բյուջե 300 000 հազ․ դրամ

պահպանման և շահագործման ծախս 60 000 հազ. դրամ

 

2026 թ․

(4 դիտակայան)

600 000 հազ․ դրամ,

պահպանման և շահագործման ծախս 120 000 հազ. դրամ

 

2027 թ․

(5 դիտակայան)

750 000 հազ․ դրամ,

պահպանման և շահագործման ծախս 150 000

հազ. դրամ

 

2028 թ․

(2 դիտակայան)

300 000 հազ․ դրամ,

պահպանման և շահագործման ծախս 60 000 հազ. դրամ

 

2029 թ․

(1 դիտակայան)

150 000 հազ․ դրամ,

պահպանման և շահագործման ծախս 30 000 հազ. դրամ

   

2) Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի շարժական դիտակայանի ձեռքբերում

Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգում անհրաժեշտ է ունենալ շարժական դիտակայաններ, արդյունքում՝

 մշտական դիտակայան չունեցող բնակավայրերում մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի ժամանակավոր գնահատման հնարավորություն մթնոլորտային օդի աղտոտվածության արտակարգ իրավիճակներում՝ հրդեհ, պայթյուն և այլն, թեժ կետին մոտ դիտակայանի տեղակայման և իրական ժամանակում բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացման հնարավորություն

2029 թ․

Շրջակա միջավայրի

նախարա-

րություն

 

Պետական միջոցներ կամ

օրենքով

չարգելված այլ միջոցներ

 

(2 շարժական դիտակայան)

 

400 000 հազ․ դրամ

 

Շարժական դիտակայանի տարեկան պահպանման և շահագործման ծախսը կազմում է 70 000

հազ. դրամ

   

3) Օրգանական աղտոտիչների և փոշու մեջ ծանր մետաղների ներառում դիտարկումների համակարգում

 

Օրգանական աղտոտիչների և փոշու մեջ ծանր մետաղների որոշման համար լաբորատոր

կարողությունների զարգացում և օրգանական աղտոտիչների լաբորատոր փորձարկումների հավատարմագրման ցանկում ներառում

2028 թ․

Շրջակա միջավայրի նախարա-

րություն

 

Պետական միջոցներ կամ օրենքով չարգելված այլ

միջոցներ

 

400 000 հազ․դրամ -

600 000

հազ․ դրամ, պահպանման ծախսերը կազմում է 30-50000

հազ. դրամ

   

4) Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի տվյալների որակի հսկողություն, կարողությունների զարգացում

 

Միջազգային ստանդարտներով հավատարմագրված համապատասխան ռեֆերենս լաբորատորիայի առկայություն: Արդյունքում՝ տարբեր կազմակերպությունների կողմից մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի սարքավորումների ստուգաճշտման հնարավորություն՝ ապահովելով մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի տվյալների ճշգրտությունը,

հետևողականությունը և հուսալիությունը․

2028 թ․

Շրջակա միջավայրի նախարա-

րություն

 

Պետական միջոցներ կամ օրենքով չարգելված այլ միջոցներ

 

200 000 հազ․ դրամ

- 500 000 հազ․դրամ

Ռեֆերենս լաբորատորիայի տարեկան

պահպանման

ծախսերը կազմում է

20 000 հազ. դրամ

   

5) Մթնոլորտային օդի որակի մոդելավորման, կանխատեսման համակարգի (ծրագրի) ստեղծում և կիրարկում

 

Մթնոլորտային օդի աղտոտվածության բաշխվածության, անշարժ աղբյուրներից արտանետումների տվյալների հետ համադրման մոդելավորում, կանխատեսման գործիքակազմի ստեղծում, արդյունքում՝

1․ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման

նախագծերի նախնական փուլում տվյալ գործունեության ազդեցության առավել ճշգրիտ գնահատում և կանխատեսում

2․ օդի որակի վրա աղտոտվածության կրճատմանն

ուղղված միջոցառումների դերի գնահատում և կանխատեսում

2027 թ․

Շրջակա միջավայրի նախարա-

րություն

 

Լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջվում:

2․ Օրենսդրական դաշտի վերանայում

 

2.1

Քաղաքաշինության կոմիտեի 2008 թվականի հունվարի 14-ի «ՀՀՇՆ I-3.01.01-2008

«Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը հաստա-տելու մասին» հրամանում փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավորումների, կիրառմանպահանջի սահմանում

Շինարարության բնագավառում փոշենստեցման՝ այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավորումների, կիրառման պահանջի սահմանում, որը հնարավորություն կտա կանխարգելելու շենքերի և շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական և ընթացիկ նորոգման), ինչպես նաև փոշու արտանետման հետ կապված այլ աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումների շինարարական հրապարակից դուրս տարածվելը՝ հիմնված քաղաքաշինական նորմատիվների հստակ պահպանմամբ՝ փուլային տարբերակով։

2026 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ,

 

Երևան քաղաքում փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավո-րումների, կիրառման պահանջի սահմանում

2025 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Շրջակա միջավայրի նախարա-

րություն Քաղաքա-շինության

կոմիտե Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարա-

րություն

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

 

Բնապահպա-նության և ընդերքի տեսչական մարմին

 

Քաղաքաշինու-թյան, տեխնիկա-կան, հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Երևանի քաղաքապե-տարան

Լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջվում:

2.2

«Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 15-Ն հրամանի մեջ լրացում կատարելու մասին» հրամանի նախագիծ

Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներում կներառվեն փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավորումների կիրառման պահանջը՝ համապատասխան հաշվարկ հիմնավորումներով, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի նվազեցնել հանքարդյունաբերության ոլորտում փոշու արտանետման տարածումը։

2026 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

 

Երևան քաղաքում փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ սարքավո-րումների, կիրառման պահանջի սահմանում

2025 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Շրջակա միջավայրի նախարա-

րություն Քաղաքա-շինության

կոմիտե Տարածքային կառավարման և ենթակառու-ցվածքների նախարա-րություն

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

 

Բնապահպանու-թյան և ընդերքի տեսչական մարմին

 

Քաղաքաշինու-

թյան, տեխնիկական,

հրդեհային անվտանգության տեսչական մարմին

 

Երևանի քաղաքապե-տարան

Լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջվում:

3․ Իրազեկման, բացատրական աշխատանքներ համայնքներում քաղաքացիների շրջանում

3.1

Միջգերատեսչական համատեղ միջոցառումների իրականացում

Համայնքներում քաղաքացիների շրջանակում բացատրական, իրազեկման աշխատանքներ մթնոլորտային օդն աղտոտող վնասակար մարդածին երևույթների և դրանց հետևանքների վերաբերյալ, մասնավորապես՝ խոզանների, չորացած բուսածածկույթի, արտադրական թափոնների,

վտանգավոր թափոնների այրման հետևանքների

մասին բացատրական աշխատանքներ

2025 թ. և

շարունակական

Շրջակա միջավայրի նախարա-րություն

Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարա-րություն

 

Առողջապահու-

թյան

նախարա-րություն

Մարզպետների

աշխատակազմ

(առողջապա-

հության,

գյուղատնտեսու-

թյան և շրջակա

միջավայրի

պահպանության

վարչություններ)

Բնապահպանու-

թյան և ընդերքի

տեսչական

մարմին

(տարածքային

ստորաբաժա-

նումներ)

Տեղական

ինքնակառա-

վարման մարմիններ

Լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջվում:

4․ Վարչական պատասխանատվության միջոցների խստացում

 

4․1

Վարչական իրավախախ-տումների վերաբերյալ օրենսգրքի՝ մթնոլորտային օդի պահպանության պահանջների դրույթների վերանայում

1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 81.1-ին հոդվածով նախատեսված յուրաքանչյուր իրավախախտման համար նախատեսել առանձին պատասխանատվության միջոցի և սահմանաչափի կիրառում։

2026 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

Շրջակա միջավայրի նախարա-րություն

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ

 

Բնապահպանու-թյան և ընդերքի տեսչական

մարմին

Լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջվում:

5. Այլ միջոցառումներ

5.1

Կանաչ տարածքների ավելացում

Երևան քաղաքում կանաչապատ տարածքների ավելացում (Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ցուցված մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքների ցուցանիշների

ապահովում) (1 շնչի համար առնվազն 9 քառ․ մ կանաչապատ տարածք)

2025 թ․ և շարունակական

Երևանի քաղաքա-պետարան

 

Երևան քաղաքի բյուջե կամ պետական բյուջե (բնապահպանա-կան վճարներից համայնքին

հատկացված

մասհանումների

միջոցներով) կամ

ֆինանսավորման

այլ աղբյուրներ

2025 թ․

10 հա

կանաչապատ

տարածք

100 000.0-150 000.0

հազ․ դրամ

2026 թ․

7 հա կանաչապատ

տարածք

70 000.0- 105 000.0

հազ․ դրամ

2027 թ․

7հա կանաչապատ

տարածք

70 000.0- 105 000.0

հազ․ դրամ

2028 թ․

7հա կանաչապատ

տարածք

70 000.0- 105 000.0

հազ․ դրամ

2029 թ․

5հա կանաչապատ

տարածք

50 000.0- 75 000.0

հազ․դրամ

2030 թ․

5հա կանաչապատ

տարածք

50 000.0- 75 000.0

հազ․ դրամ

5.2

Ավտոտրանսպոր-տային միջոցների արտանետումների չափման համակարգի

և վերահսկողության գործընթացի կատարելագործում

Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության շրջանակներում շարժիչի արտանետումների չափման գործընթացի ամբողջական

թվայնացում, տեխնիկական զննության կայանների

տեխնիկական վերազինում, արտանետումների

ստուգման գործընթացի նկատմամբ վերահսկո-ղության էլեկտրոնային եղանակով ապահովման

առաջարկությունների մշակում։

2025 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների

նախարա-րություն

Շրջակա միջավայրի նախարա-րություն,

 

Ներքին գործերի

նախարա-րություն

Քաղաքաշինու-թյան,

տեխնիկական և

հրդեհային

անվտանգության

տեսչական

մարմին

Օրենքով չարգելված միջոցներ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մայիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան