Գլխավոր տեղեկություն
Համար
N 1541-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.06.2025
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.06.2025
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» հունիսի 2025 թ.
ք. Երևան

N 1541-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 1945-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 21-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ․

 

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման տրամադրման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 1945-Լ հրամանը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

 

Գ. ՊապոՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2025 թվականի հունիս «03»-ի

N 1541-Լ հրամանի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ (ՏՈՒՐՔԵՐԻ) ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1034-Ն որոշման 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 21-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ․

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման տրամադրման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։

 

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2024 թվականի հուլիսի 30-ի

N 1945-Լ հրամանի

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

 

ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ (ՏՈՒՐՔԵՐԻ) ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

ք. Երևան

«——»————— 202—թ.

 

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը, (այսուհետ՝ Նախարարություն) ի դեմս Նախարարության գլխավոր քարտուղար _________________ -ի, ով գործում է Նախարարության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և ———— - ը, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա/պետական գրանցման հիման վրա/, (այսուհետ՝ Շահառու) մյուս կողմից (այսուհետ երկուսը միասին Կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» N1034-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) և Հայաստանի Հանրապետության կառավարության 202__ թվականի _________-ի ____-ի «Հայաստանի Հանրապետության 202__ թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N _____-Ն որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին։

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1 Շահառուն պարտավորվում է կատարել դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում ————————————————————— , իսկ Նախարարությունը պարտավորվում է ——————————————————— , փորձաքննության վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցումը տրամադրել պետական ֆինանսավորմամբ՝ յուրաքանչյուր դեղի համար 50 %-ի չափով` ————— դրամ՝ հաշվի առնելով Որոշման 4-7-րդ կետերի դրույթները։

1.2 Ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննության վճարների (տուրքերի) 50 %-ի չափով փոխհատուցումը ներառված է Որոշման Հավելված 1-ի 4-րդ և 5-րդ կետերում նշված ֆինանսավորման գումարի մեջ, քանի որ Որոշման Հավելված 1-ի 4-րդ և 5-րդ կետերում կարող են առկա լինել ռազմավարական նշանակության դեղեր։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 Նախարարությունն իրավունք ունի։

2.1.1 Պահանջել Որոշման Հավելված 1-ի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերը։

2.2 Նախարարությունը պարտավոր է։

2.2.1 Պայմանագիրը կնքելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման գումարը անկանխիկ եղանակով փոխանցել Շահառուի հաշվեհամարին՝ ծրագրի՝ տվյալ տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցների առկայության պարագայում։

2.3 Շահառուն իրավունք ունի։

2.3.1 Անհրաժեշտության դեպքում ստանալ պարզաբանումներ Որոշման դրույթների վերաբերյալ։

2.4 Շահառուն պարտավոր է։

2.4.1 Պահպանել Որոշմամբ սահմանված պահանջները

2.4.2 Նախարարություն ներկայացնել Որոշման Հավելված 1-ի 13-րդ կետով պահանջվող փաստաթղթերը։

 

3. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

3.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

4.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի՝ Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը։

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5.1 Պայմանագիրը կարող է փոփոխվել և լուծվել Կողմերի համաձայնությամբ՝ ծրագրի պահանջների պահպանմամբ։ Պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր։

5.2 Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը քննվում են ՀՀ դատարաններում։

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

6.1 Պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, երկու օրինակից և ___ էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։

6.3 Պայմանագրի 1.1 կետում նշված վճարների (տուրքերի) կամ ծախսերի գումարի չափն արտարժույթով արտահայտված լինելու դեպքում այն հաշվարկվում է Շահառուի կողմից վճարի (տուրքի) փաստացի վճարման կամ ծախսի փաստացի կատարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված փոխարժեքով։

6.4 Պայմանագրով չնախատեսված դրույթները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

7. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՇԱՀԱՌՈՒ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Հասցե` 0010, ՀՀ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5

ՀՎՀՀ 02698604

ՀՀ ֆինանսների նախարարության

գործառնական վարչություն

Հ/Հ 900011053536

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության

գլխավոր քարտուղար

 

——————————————————

(անուն, ազգանուն)

———————————————

(ստորագրություն) Կ.Տ

_______________________________________

(կազմակերպության անվանումը)

Հասցե՝ ______________________________

_____________________________________

Հեռ. ________________________________

ՀՎՀՀ ———————

 

______________________________________

(սպասարկող բանկը)

Հ/Հ —————————————————

(բանկային հաշվեհամար)

———————————————————

(կազմակերպության ղեկավարի պաշտոն, անուն, ազգանուն)

————————————

(ստորագրություն) Կ.Տ

»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան