Գլխավոր տեղեկություն
Համար
N 1945-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2024-05.06.2025)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.07.2024
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.07.2024
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«30» հուլիսի 2024 թ.

ք. Երևան

N 1945-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ (ՏՈՒՐՔԵՐԻ) ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1034-Ն որոշման 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 21-րդ ենթակետով.

 

հրամայում եմ․

 

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման տրամադրման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։

 

Գ. ՊապոՅԱՆ

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2024 թվականի հուլիսի 30-ի

N 1945-Լ հրամանի

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ(ՏՈՒՐՔԵՐԻ) ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

ք. Երևան

«——»————— 202—թ.

 

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը, (այսուհետ՝ Նախարարություն) ի դեմս Նախարարության գլխավոր քարտուղար ______________ -ի, ով գործում է Նախարարության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և————————— ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա/պետական գրանցման հիման վրա/, (անձնագիր/ նք. AA 0000000, տրված 00.00.0000թ. 000-ի կողմից) (այսուհետ՝ Շահառու) մյուս կողմից (այսուհետ երկուսը միասին Կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» N 1034-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) և Հայաստանի Հանրապետության կառավարության 202__ թվականի _________-ի ____-ի «Հայաստանի Հանրապետության 202__ թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N. _____-Ն որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին։

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1 Շահառուն պարտավորվում է կատարել դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության գրանցումների և վերագրանցումների փորձաքննություններ —————————— կամ միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննություններ —————————— կամ ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննություններ —————————— կամ արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննություններ իսկ Նախարարությունը պարտավորվում է

1) Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) փոխհատուցումը տրամադրել պետական ֆինանսավորմամբ՝ յուրաքանչյուր դեղի համար 50 %-ի չափով` _____ ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան 1.05 մլն դրամը

2) Միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) պետական ֆինանսավորմամբ փոխհատուցումն իրականացնել յուրաքանչյուր դեղի համար 50 %-ի չափով` _____ ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան 550 հազար դրամը։

3) Ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննության վճարների (տուրքերի) 50 %-ի չափով փոխհատուցումը ներառված է Որոշման Հավելված 1-ի 4-րդ և 5-րդ կետերում նշված ֆինանսավորման գումարի մեջ, քանի որ Որոշման Հավելված 1-ի 4-րդ և 5-րդ կետերում կարող են առկա լինել դեղեր, որոնք կհանդիսանան ռազմավարական նշանակության։

4) Արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցումների փորձաքննությունների ծախսերի փոխհատուցումը իրականացնել պետական ֆինանսավորմամբ՝ յուրաքանչյուր դեղի համար 50 %-ի չափով` _____ ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան 2.5 մլն դրամը։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2.1 Նախարարությունը իրավունք ունի։

2.1.1 Պահանջել Որոշման Հավելված 1-ի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերը։

2.2 Նախարարությունը պարտավոր է։

2.2.1 Պայմանագիրը կնքելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման գումարը փոխանցել Շահառուի հաշվեհամարին՝ ծրագրի՝ տվյալ տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցների առկայության պարագայում։

2.2.2 Փոխհատուցման ենթակա գումարը փոխանցել Շահառուի հաշվեհամարին՝ անկանխիկ եղանակով։

2.3 Շահառուն իրավունք ունի։

2.3.1 Անհրաժեշտության դեպքում ստանալ պարզաբանումներ Որոշման դրույթների վերաբերյալ։

2.4 Շահառուն պարտավոր է։

2.4.1 Պահպանել Որոշմամբ սահմանված պահանջները

2.4.2 Նախարարություն ներկայացնել Որոշման Հավելված 1-ի 13-րդ կետով պահանջվող փաստաթղթերը։

 

3. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

3.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

4.1 Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի՝ Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը։

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՎԵՃԵՐԸ ԼՈՒԾՎՈՒՄ ԿԱՐԳԸ

 

5.1 Պայմանագիրը կարող է փոփոխվել և լուծվել Կողմերի համաձայնությամբ՝ ծրագրի պահանջների պահպանմամբ։ Պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր։

5.2 Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

6.1 Սույն Պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, երկու օրինակից և ___ էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։

6.2 Եթե հայտով նախատեսված՝ պետությունից ակնկալվող փոխհատուցման գումարի չափը գերազանցում է հայտի ներկայացման օրվա դրությամբ ծրագրի իրականացման նպատակով տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով տվյալ տարվա համար սահմանված ֆինանսական միջոցների մնացորդը, և շահառուն համաձայնել է փոխհատուցում ստանալ այդ մնացորդի չափով, ապա փոխհատուցումը տրամադրվում է այդ մնացորդի չափով, բայց ոչ ավելի, քան Պայմանագրի 1.1 կետում նշված չափերը։

6.3 Սույն Պայմանագրի 1.1 կետում նշված վճարների (տուրքերի) կամ ծախսերի գումարի չափն արտարժույթով արտահայտված լինելու դեպքում այն հաշվարկվում է Շահառուի կողմից վճարի (տուրքի) փաստացի վճարման կամ ծախսի փաստացի կատարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված փոխարժեքով։

6.4 Սույն Պայմանագրով չնախատեսված դրույթները կարգավորվում են Որոշմամբ սահմանված կարգով։

 

7. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՇԱՀԱՌՈՒ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հասցե`

0010, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5

ՀՀ ֆինանսների նախարարության

գործառնական վարչություն

Հ/Հ 900011053536

ՀՎՀՀ 02698604

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության

գլխավոր քարտուղար

___________________

Հասցե՝ ՀՀ _______ մարզ,

_________ համայնք,

___ փողոց, տուն ____

անձնագիր ___________,

տրվ. ________թ., -ի կողմից

Հեռ.+374 ___________

«__________ԲԱՆԿ» -ԲԸ

ՀՎՀՀ ———————

Հ/Հ ————————

__________________

(ստորագրություն) Կ.Տ

__________________

(ստորագրություն) Կ.Տ