Basic information
Number
N 368-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.06.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
10.06.2025
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
10.06.2025
Effective date
11.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 368-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 118-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) «Չարջերս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00921471) 2025 թվականի մայիսի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի մայիսի 29-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանի տեղադրման աշխատանքների իրականացում` 987,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 14-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզ, Իջևան համայնքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագրի մասին» N 118-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

10.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation