ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 514-Ա
ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2025 թվականի հունիսի 22-24-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման համակարգման խորհրդի անդամների երկրորդ ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |