Գլխավոր տեղեկություն
Համար
N 366-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 366-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱԼԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-Ի ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 17.06.25 N 401-Ա)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 347,972,463 դրամ ընդհանուր արժողությամբ «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի նոր շենքի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.07.24 N 515-Ա, 17.06.25 N 401-Ա)

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Եվրոպա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01208043) 2023 թվականի ապրիլի 20-ին կնքված՝ թիվ ՀՀ/Դ-01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երաժշտական դպրոցի նոր շենքի 1-ին փուլի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 344,527,192 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08417251) 2023 թվականի ապրիլի 20-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՏՀ-03/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 3,445,271 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

(2-րդ կետը փոփ. 22.07.24 N 515-Ա, 17.06.25 N 401-Ա)

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 366-Ա որոշման

 

«ՎԱԼԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-Ի ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
(վերնագիրը խմբ. 22.07.24 N 515-Ա, 17.06.25 N 401-Ա)

 

1.

Ծրագրի նպատակը

Կրթական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է կառուցել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» Համայնքային ոչ առևտրային կազմակերպության նոր շենքը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք, կրթական

6.

Ծրագրի բյուջեն

347,972,463 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Սևան

համայնք, Չարենցի փողոց, 154, ՀՎՀՀ՝ 08604654

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի նոր շենքի կառուցում՝ 344,527,192 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։

2) նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի նոր շենքի կառուցման տեխնիկական հսկողության աշխատանքներ՝ 3,445,271 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) կիրականացվեն արտաքին աստիճանների կառուցման, տարածքի արտաքին լուսավորության, տեսահսկման համակարգերի տեղադրման, շանթապաշտպանության, արտաքին կոյուղու, ցանկապատման, կանաչապատման, հատակների և ներքին հարդարման աշխատանքներ՝ 344,527,192 դրամի չափով։

2) տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 3,445,271 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, Սևանի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

տեղեկություններ:

(հավելվածը խմբ. 22.07.24 N 515-Ա, 17.06.25 N 401-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

22.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.06.2025, N 401-Ա 18.06.2025, N 366-Ա
22.07.2024, N 515-Ա 23.07.2024, N 366-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան