ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 8-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 531-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2025-31.01.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 531-Ա

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 8-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. 2026 թվականին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ կազմակերպական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա պարբերականությամբ վարչապետին տեղեկատվություն ներկայացնել աշխատանքների ընթացքի մասին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ վարչապետի

N 531-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 8-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Արտաքին գործերի նախարարի տեղակալ

Առողջապահության նախարարի տեղակալ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ներքին գործերի նախարարի տեղակալ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ֆինանսների նախարարի տեղակալ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Պետական արարողակարգի ծառայության պետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


19.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ