Basic information
Number
ՀՕ-183-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (04.07.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2025
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
29.05.2025
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
23.06.2025
Effective date
04.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 10-րդ մասը «արժեթղթերը» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվները» բառով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասը «ածանցյալ գործիք» բառերից հետո լրացնել «կամ կրիպտոակտիվ» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 269-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 269.

Արժեթղթերի կամ կրիպտոակտիվների շուկայում գնային չարաշահումը»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին մասը «գնային չարաշահումը» բառերից հետո լրացնել «կամ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված՝ կրիպտոակտիվների շուկայում գնային չարաշահումը» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հունիսի 23

Երևան

ՀՕ-183-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական: