ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածի 1-ին մասում ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին»» բառերը փոխարինել ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»» բառերով:
Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նշանակալից մասնակցի վերաբերյալ բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրում գրառման համար, ի հավելումն ռեեստրում գրառման համար օրենքով և իրավական ակտերով նախատեսված փաստաթղթերի, մասնագիտացված կազմակերպություն է ներկայացվում նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի նշանակալից մասնակից դառնալու համար Կենտրոնական բանկի կողմից տվյալ անձին տրամադրված նախնական համաձայնություն տալու մասին որոշումը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-165-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|