Գլխավոր տեղեկություն
Համար
N 383-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.06.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 հունիսի 2025 թ.

N 383-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.259-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 09.12.2021 թ. h.09122021-01-0408 /գաղտնաբառ` WTJRDWGMWFBF/ վկայական) Փ.Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի, 1-ին և 2-րդ հարկերի, ընդհանուր 245.23քմ մակերեսով տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2028 թվականի օգոստոսի 1-ը ժամկետով տրամադրել «Սիմֆոնիկ Ա» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. հունիսի 24

Երևան