Գլխավոր տեղեկություն
Համար
N 553-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 553-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1468-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 19-ի N 615-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1468-Ա որոշման հավելվածում՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Նարեկ Մանուկյան» բառերը փոխարինել «Վարդան Կոստանյան» բառերով,

բ. «Արամ Ղազարյան - ՀՀ Լոռու մարզպետ» բառերը փոխարինել «Կարեն Թումանյան - Բարձրագույն դատական խորհրդի անդամ (համաձայնությամբ)» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ինգա Վարդանյան» բառերը փոխարինել «Լիլիթ Մկրտչյան» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Սվետլանա Բարսեղյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս» բառերը փոխարինել «Մինաս Սայադյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ» բառերով.

4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Մարտա Մկրտչյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Նանե Գևորգյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,

բ. «Մարիամ Խանոյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դեղագործական քիմիայի ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Արինա Սարգսյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,

գ. «Սուսաննա Մարուքյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Անի Անախասյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով,

դ. «Զարուհի Չատինյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Ռուբինա Սաղաթելյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան