Գլխավոր տեղեկություն
Համար
N 828-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2025 թվականի N 828-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2025 թվականի հուլիսի 1-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`

1) «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-1014-25.02.2025-ՏՀ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

2) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-1034-27.03.2025-ՏՏԳՇ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

3) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ

(Խ-1111-25.06.2025-ՏՀ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

4) «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-1069-12.05.2025,16.06.2025-ՊԱ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

5) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-1082-21.05.2025,16.06.2025-ՊԱ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

6) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-1078-19.05.2025,11.06.2025-ՏՀ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

7) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Պ-980-03.12.2024-ՏՀ-011/1)

(երկրորդ ընթերցում)

8) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-1092-30.05.2025-ՊԱ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

9) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-268-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-1093-30.05.2025-ՖՎ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

10) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-1091-30.05.2025-ՏՀ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

11) «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-1068-12.05.2025,16.06.2025-ՊԱ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

12) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-1087-26.05.2025-ՊԱ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

13) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Պ-1080-20.05.2025-ՊԱ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

14) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-1040-01.04.2025-ՊԻ-011/1)

(երկրորդ ընթերցում)

15) «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-1022-10.03.2025-ԳԿ-011/1)

(երկրորդ ընթերցում)

16) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-1046-08.04.2025-ՊԻ-011/1)

(երկրորդ ընթերցում)

17) «Գնումների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-1058-22.04.2025-ՏՀ-011/1)

(երկրորդ ընթերցում)

18) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս- Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-1066-30.04.2025-ԳԿ-011/0)

19) «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-1088-27.05.2025-ՖՎ-011/0)

20) «Բարձրագույն կրթության և գիտության մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-1074-16.05.2025-ԳԿ-011/0)

(առաջին ընթերցում)

21) «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-1110-25.06.2025-ՏՏԳՇ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

22) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Կ-1037-31.03.2025-ՏՀ-011/1)

(երկրորդ ընթերցում)

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2025 թվականի հուլիսի 1-ին ժամը 11:00-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԺԱՄԸ 11:00-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2025 թվականի հուլիսի 1-ին ժամը 11:00-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկու ընթերցում նախատեսող հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: