Գլխավոր տեղեկություն
Համար
N 398-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2025
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.06.2025
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«30» հունիսի 2025 թ.
քաղ. Երևան

N 398-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 333-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հրամայում եմ՝

 

1. Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի «Հաշտարարի ընտրության և նշանակման էլեկտրոնային կարգը սահմանելու մասին» N 333-Ն հրամանի N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հաշտարարի թեկնածու ներկայացնելու վերաբերյալ դատարանի պահանջագիրը կամ հաշտարար նշանակելու վերաբերյալ անձի դիմումը ներկայացվում են ծրագրի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով: Ծրագրի խափանման դեպքում պահանջագիրը կամ դիմումը կարող են ներկայացվել թղթային եղանակով` կցելով ծրագրի խափանման փաստը հավաստող ապացույցներ: Պահանջագիրը կամ դիմումը թղթային եղանակով ուղարկվելու դեպքում այն ոչ ուշ, քան ստանալու հաջորդ աշխատանքային օրը ծրագիր է մուտքագրվում նախարարության աշխատակցի կողմից:».

2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ծրագիրն իրականացնում է վիճակահանություն՝ հետևյալ սկզբունքներով.

1) վիճակահանությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ ծրագրում ներառված այն հաշտարարների ցանկից, որոնք տվյալ պահին սպասարկում են նվազ քանակով ընթացիկ գործեր, սպասարկում են համապատասխան դիմումում կամ պահանջագրում նշված տարածքը և ներառված են այդպիսի գործեր քննող հաշտարարների հատուկ ցանկում: Սույն ենթակետի իմաստով նվազ քանակով ընթացիկ գործեր ունեցող են համարվում այն հաշտարարները, որոնց կողմից սպասարկվող գործերի քանակը մինչև 20 գործով ավել է տվյալ պահին այդ տարածքում նվազագույն քանակով ընթացիկ գործեր սպասարկող հաշտարարի գործերի քանակից: Եթե տվյալ պահին այդ տարածքում նվազագույն քանակով ընթացիկ գործեր սպասարկող հաշտարարի գործերի քանակը պակաս է 10-ից, ապա սույն ենթակետի իմաստով նվազ քանակով ընթացիկ գործեր ունեցող են համարվում այն հաշտարարները, որոնց կողմից սպասարկվող գործերի քանակը մինչև 30 գործով ավել է տվյալ պահին այդ տարածքում նվազագույն քանակով ընթացիկ գործեր սպասարկող հաշտարարի գործերի քանակից.

2) սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով նվազ քանակով ընթացիկ գործեր ունեցող հաշտարարների բացակայության դեպքում վիճակահանությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ ծրագրում ներառված այն բոլոր հաշտարարների ցանկից, որոնք սպասարկում են համապատասխան դիմումում կամ պահանջագրում նշված տարածքը և ներառված են այդպիսի գործեր քննող հաշտարարների հատուկ ցանկում.

3) եթե տվյալ դիմումով կամ պահանջագրով համապատասխանող տարածք որևէ հաշտարար չի ընտրել (կամ որպես սպասարկման տարածք չի որոշվել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը), ապա վիճակահանությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ ծրագրում որպես տվյալ տարածքին հարող նշված տարածքը սպասարկող և տվյալ տեսակի գործեր քննող ցանկում ներառված հաշտարարների հատուկ ցանկից` սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը հաշվի առնելով.

4) սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով հաշտարար ընտրելու անհնարինության դեպքում վիճակահանությունը կատարվում է ծրագրում ներառված բոլոր հաշտարարների ցանկից, որոնք քննում են տվյալ տեսակի գործեր` սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի իմաստով նվազ քանակով ընթացիկ գործեր սպասարկող հաշտարարներից կամ բոլոր հաշտարարների ցանկից:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Ս. ԳԱԼՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան