Գլխավոր տեղեկություն
Համար
N 571-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 571-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2025 թվականի հուլիսի 15-18-ը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ, հուլիսի 16-ին) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանին:

3. Պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը, Կարեն Նազարյանինը, Անի Բաբայանինը և Արման Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վահե Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Բելգիայի Թագավորություն և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման արդյունքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 571-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան   - ՀՀ փոխվարչապետ
Վ. Հովհաննիսյան   - ՀՀ ֆինանսների նախարար
Տ. Բալայան   - Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար
Կ. Նազարյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ա. Բաբայան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ա. Ղազարյան  

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան