Գլխավոր տեղեկություն
Համար
N 585-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 585-Ա

 

«ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 675-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ կետը և 43-րդ կետի 3-րդ ենթակետը՝

1. Հաստատել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունիսի 24-ի «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 499-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 585-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Սարգիս Հայոցյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ (հոգաբարձուների խորհրդի նախագահ)

Արամ Պապոյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Վահան Քոչարյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Գևորգ Քառյան

- Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն (համաձայնությամբ)

Ռաֆայել Բարխուդարյան

- Երևանի պետական համալսարանի գիտական հարցերի գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

02.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան