Գլխավոր տեղեկություն
Համար
N 883-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2025 թվականի N 883-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Թալին, Թալին քաղ․ Մ․ Հարությունյան փողոց, 19 դպրոց հասցեում գտնվող՝ 411,1 քառ. մետր մակերեսով մարզադահլիճը (կադաստրային ծածկագիր՝ 02-003-0024-0019-002) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,2052 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 02-003-0024-0019) (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 11062024-02-0088, այսուհետ՝ անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Թալինի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 94.210.00384, այսուհետ՝ կազմակերպություն)։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով N 11062024-02-0088 սեփականության իրավունքի գրանցման վկայականի տվյալները, կազմակերպության հետ կնքել 2017 թվականի մայիսի 20-ին կնքված՝ անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 44/0017 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ