ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 594-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 699-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հուլիսի 25-ի «Կատարողական վարույթի մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 699-Ա որոշման հավելվածի`
1) 2-րդ, 4-6-րդ, 10-23-րդ և 25-րդ կետերում «2025 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2025 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով.
2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 24-րդ կետում «2025 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2025 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |