ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` ԸՍՏ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 63-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.07.2025
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
04.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«04» հուլիս 2025 թ.

N 63-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` ԸՍՏ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 93-Ն հրամանի հավելվածի 23.1-ին կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական տեսակի բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

 

04.07.2025

Ա. ՋՈՒՄԱՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի հուլիսի «04»-ի

թիվ 63-Ն հրամանի

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` ԸՍՏ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

I մակարդակ

II մակարդակ

II մակարդակ Երևան

 III մակարդակ

1. ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ

Մինչև 400

Առնվազն 400

Առնվազն 700

Առնվազն 1800

2. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

       

1) Կանանց կոնսուլտացիա

ոչ/պ

ոչ/պ

այո

այո

2) Կոնսուլտատիվ կաբինետ` ավելի ցածր մակարդակից ուղեգրված հղիների կոնսուլտացիաներ կազմակերպելու համար

ոչ

ոչ

ոչ

այո

3) Մայրական դպրոցի առկայություն

Կանանց կոնսուլտացիայի առկայության դեպքում`այո

Կանանց կոնսուլտացիայի առկայության դեպքում`այո

այո

այո

3. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

       

1) Ընդունարան `զննման սենյակով

այո

այո

այո

այո

2) Մանկաբարձական կամ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որի կազմի մեջ մտնում են

այո

այո

այո

այո

3) Ծնարան` սահմանված հագեցվածությամբ

այո

այո

այո

այո

4) Անհատական ծնարան

ոչ/պ

առնվազն 1

առնվազն 2

առնվազն 3

5) Վիրահատարան` սահմանված հագեցվածությամբ

այո

այո

այո

այո

6) Միջամտությունների սենյակ

այո

այո

այո

այո

7) Բոքսավորված պալատ /մեկուսարան

այո

այո,

առնվազն 2

այո,

առնվազն 3

այո, յուրաքանչյուր բաժանմունքում առնվազն 1

8) Նորածնի և մոր համատեղ կացության հիվանդասենյակ

այո

այո

այո

այո

9) Հղիների, հիվանդների ինտենսիվ թերապիայի/ վերակենդանացման պալատ` սահմանված թվի մահճակալներով

այո

ոչ

ոչ

ոչ

10) Առաջին մակարդակի վերակենդանացման բաժանմունքի առկայություն` համաձայն ՀՀ կառավարության 2002թ. N867 որոշման N 13 հավելվածի 19-րդ կետի

ոչ/պ

այո

ոչ

ոչ

11) Երկրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքի առկայություն` համաձայն ՀՀ կառավարության 2002թ. N867 որոշման N 13 հավելվածի 19.1-ին կետի

ոչ/պ

ոչ/պ

այո

այո

12) Երկրորդ կամ երրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմունքի առկայություն` համաձայն ՀՀ կառավարության 2002թ. N867 որոշման N 13 հավելվածի 19.1-ին կամ 19.2-րդ կետերի

ոչ/պ

ոչ/պ

ոչ/պ

այո

13) Հղիների ախտաբանության պալատ

առնվազն 2 մահճակալ

առնվազն 3 մահճակալ

առնվազն 6

մահճակալ

ոչ

14) Հղիների ախտաբանության բաժանմունք, առնվազն 15 մահճակալ

ոչ

ոչ/պ

ոչ/պ

այո

15) ՄԻԱՎ, հեպատիտ Բ և Ց ախտորոշմամբ հղիների/ծննդաբերների/ծննդկանների բժշկական օգնություն և սպասարկում

ոչ

Բացառությամբ տեղափոխման ոչ ենթակա դեպքերի

ոչ

Բացառությամբ տեղափոխման ոչ ենթակա դեպքերի

ոչ

Բացառությամբ տեղափոխման ոչ ենթակա դեպքերի

այո

16) Նորածինների ինտենսիվ թերապիայի/ վերակենդանացման պալատ (Մահճակալների`CIPAP-ով կամ այլ ոչ ինվազիվ շնչառական թերապիայի համար նախատեսված սարքերով առնվազն 50% ապահովվածությամբ)

2 մահճակալ

4 մահճակալ

ոչ

ոչ

17) Նորածինների ինտենսիվ թերապիայի/ վերակենդանացման բաժանմունք (Մահճակալների`CIPAP-ով կամ այլ ոչ ինվազիվ շնչառական թերապիայի համար նախատեսված սարքերով առնվազն 90% ապահովվածությամբ, թոքերի արհեստական օդափոխության սարքերի առնվազն 50 % ապահովվածությամբ )

ոչ/պ

ոչ/պ

առնվազն 6 մահճակալ

առնվազն 10 մահճակալ

18) Նորածինների հատուկ խնամքի /2-րդ էտապ/ ծառայություն` մոր կեցության ապահովմամբ

ոչ

ոչ

ոչ

այո

19) Գինեկոլոգիական հիվանդներ ստացիոնար բուժում

առնվազն 2 մահճակալ

առնվազն 3 մահճակալ

առնվազն 6 մահճակալ

ոչ

20) Գինեկոլոգիական բաժանմունք, առնվազն 20 մահճակալ

ոչ

ոչ/պ

ոչ/պ

այո

21) Ընդհանուր կլինիկական և կենսաքիմիական լաբորատորիայի առկայություն կամ պայմանագրի առկայություն 24/7

այո

այո

այո

այո

22) Մանրէաբանական լաբորատորիայի կամ պայմանագրի առկայություն

այո

այո

այո

այո

23) Պաթոհիստոլոգիական/

ցիտոլոգիական լաբորատորիայի

կամ պայմանագրի առկայություն

այո

այո

այո

այո

24) Պերինատալ մահերի (մեռելածնություն և վաղ նորածնային մահ) ախտորոշման լաբորատոր և ախտաբանաանատոմիական ծառայություն կամ պայմանագիր` համապատասխան ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպության հետ

այո

այո

այո

այո

25) Արյան բաղադրիչների պահպանման ծառայություն

այո

այո

այո

այո

26) Գինեկոլոգիայի ծառայություն

այո

այո

այո

այո

27) Մանկական գինեկոլոգիայի ծառայություն

ոչ/պ

ոչ/պ

ոչ/պ

այո

28) Մանկաբարձագինեկոլոգիական ամբիոնի առկայություն

ոչ/պ

ոչ/պ

ոչ/պ

այո

4. ԿԱԴՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ

       

1) 7/24 Ռեժիմով նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ, ֆունկցիոնալ և լաբորատոր ախտորոշման բժիշկների պարտադիր հերթապահությամբ

ոչ/պ

ոչ/պ

այո

այո

2) 7/24 Ռեժիմով մանկաբարձ- գինեկոլոգի ապահովում` պարտադիր հերթապահությամբ

ոչ/պ

այո

այո

այո

3) 7/24 ռեժիմով անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի, նեոնատոլոգի, ֆունկցիոնալ դիագնոստիկի/սոնոգրաֆիստի, լաբորանտի ապահովում, տնային հերթապահությամբ, պայմանով մինչև 30 րոպեի ընթացքում անհետաձգելի բուժօգնության իրականացումը

այո

այո

ոչ

ոչ

4) 7/24 Ռեժիմով մանկաբարձ- գինեկոլոգի ապահովում, տնային հերթապահությամբ, պայմանով մինչև 30 րոպեի ընթացքում անհետաձգելի բուժօգնության իրականացումը

այո

ոչ

ոչ

ոչ

5) Կրծքով կերակրման խորհրդատվության վերապատրաստում անցած ավագ բուժաշխատողի հաստիքի առկայություն

ոչ/պ

ոչ/պ

այո

այո

6) Կրծքով կերակրման խորհրդատվության վերապատրաստում անցած միջին բուժաշխատողի հաստիքի առկայություն

ոչ/պ

այո

այո

այո

7) Կրծքով կերակրման խորհրդատվության վերապատրաստում անցած բուժաշխատողի առկայություն` համատեղությամբ

այո

ոչ

ոչ

ոչ

8) Թերապևտի առկայություն

ոչ/պ

ոչ/պ

այո

այո

9) Ինֆեկցիոնիստի, վիրաբույժի, ուրոլոգի, սրտաբանի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի, նեֆրոլոգի, արյունաբանի, անոթային վիրաբույժի, թոքաբանի, հոգեբանի առկայություն, կամ պայմանագիր համապատասխան մասնագետի կամ համապատասխան ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպության հետ

ոչ/պ

ոչ/պ

այո

այո

10) Համապատասխան վերապատրաստում անցած արյան փոխներարկման համար պատասխանատու անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ/անեսթեզիոլոգ-ինտենսիվ թերապևտ

այո

այո

այո

այո

5. ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1) Մանկաբարձական գերձայնային հետազոտության իրականացման սեփական կարողություն, հերթապահություն(3-րդ մակարդակի համար նաև մոր և պտղի արյան շրջանառության դոպլերֆլյուսոմետրիա )

այո

այո

24/7

24/7

2) Ընդհանուր գերձայնային հետազոտության (որովայնի խոռոչ, վահանաձև գեղձ) իրականացման սեփական կարողություն

ոչ/պ

այո

այո

այո

3) Պտղի ներարգանդային վիճակի գնահատման` կարդիոտախոգրաֆիայի իրականացման սեփական կարողություն

Պտղի էլեկտրոնային մոնիտորինգ, կարդիոտոկոգրաֆիա

այո

այո

այո

այո

4) Ռենտգեն հետազոտության իրականացման հնարավորություն, իրականացման պայմանագրի առկայություն

այո

այո

ոչ

ոչ

5) Ռենտգեն հետազոտության իրականացման սեփական կարողություն

ոչ/պ

ոչ/պ

այո

այո

6) ԷՍԳ-իրականացման սեփական կարողություն

այո

այո

այո

այո

7) Սերոլոգիական հետազոտության իրականացման սեփական կարողություն կամ տեղում նմուշառման և 7/24 ռեժիմով իրականացման պայմանով պայմանագրի առկայություն

այո

այո

այո

այո

8) Իմունոլոգիական հետազոտություն իրականացման հնարավորություն, իրականացման պայմանագրի առկայություն

այո

այո

այո

այո

9) Մոր թթվածնային սատուրացիայի մոնիտորինգ

այո

այո

այո

այո

10) Ինֆուզիոն-տրանսֆուզիոն թերապիայի ապահովում

այո

այո

այո

այո

11) Ծննդաբերության դրդում

ոչ

այո

այո

այո

12) Ծննդաբերության խթանում

այո

այո

այո

այո

13) Ծննդաբերության ցավազրկում(այդ թվում էպիդուրալ)

այո

այո

այո

այո

14) Կեսարյան հատում

այո

այո

այո

այո

15) Արգանդի վրա մեկ սպիով հեշտոցային ծննդաբերության վարում

ոչ

բացառությամբ տեղափոխման ոչ ենթակա դեպքերի

ոչ

բացառությամբ տեղափոխման ոչ ենթակա դեպքերի

այո

այո

16) Զույգ պտղով հեշտոցային ծննդաբերության վարում

ոչ

բացառությամբ տեղափոխման ոչ ենթակա դեպքերի

ոչ

բացառությամբ տեղափոխման ոչ ենթակա դեպքերի

այո

այո

17) Էնդոսկոպիական մեթոդներով ախտորոշման ու բուժման իրականացում`լապարոսկոպիա, հիստերոսկոպիա,

Կոլպոսկոպիա

ոչ/պ

ոչ/պ

այո

այո

18) Որակի հսկում, կրիտիկական դեպքերի քննարկում,

այո

այո

այո

այո

19) Նորածնի` ծնարանում առաջնային ռեանիմացիայի իրականացում

այո

այո

այո

այո

20) Նորածինների նեյրոսոնոգրաֆիայի սեփական կարողոթյուն

ոչ/պ

ոչ/պ

այո

այո

21) Նորածնի թթվածնային սատուրացիայի մոնիտորինգ (սրտի կրիտիկական արատների հայտնաբերում)

այո

այո

այո

այո

22) Մանկանը բարեկամ ծննդատան քայլերի ներդրում

10 քայլ

10 քայլ

10 քայլ

10 քայլ

23) Հեռաբժշկական խորհրդատվական ծառայությունների իրականացում` մարզային բժշկական կազմակերպությունների համար

ոչ

ոչ

ոչ

այո

24) Հոսպիտալացված հղիի/ծննդաբերի/ծննդկանի Էքստրագենիտալ ախտաբանության դեպքում նեղ մասնագիտական (արյունաբան, անոթաբան, էնդոկրինոլոգ, նյարդաբան, սրտաբան և այլն) խորհրդատվությունների ապահովում տեղում 24 ժամվա ընթացքում (համապատասխան պայմանագրերի առկայություն)

ոչ

ոչ

այո

այո

25) Հոսպիտալացված էքստրագենիտալ ախտաբանությամբ հղիների, ծննդաբերների և ծննդկանների վարում

ոչ

ոչ

ոչ

այո

26) Այլ բժշկական կազմակերպություններից ուղեգրված հղիների ծանր ախտաբանությունների դեպքում կոնսիլիումների կազմակերպում` հղիության հետագա ելքը, ընթացքը և վարման պլանը մշակելու համար

Պտղի ներարգանդային զարգացման արատների ու անկանոնությունների ախտորոշման կամ կասկածի դեպքում պրենատալ կոնսիլիումի կազմակերպում

ոչ

ոչ

ոչ

այո

27) Կայքի առկայություն, որտեղ ամսական ռեժիմով և կուտակային կտրվածքով կտեղադրվեն հետևյալ վիճակագրական տվյալները`

Ծնունդների թիվ,

Կեսարյան հատումների թիվ, տոկոս

Բարդացած ծնունդների թիվ, տոկոս

Դուրս գրման պահին բացառապես կրծքով կերակրվող երեխաների թիվ, տոկոս

Մեռելածինների թիվ, տոկոս

Նորածնային մահերի թիվ, տոկոս

այո

այո

այո

այո

6. ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

       

1) Շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարում

այո

այո

այո

այո

2) Կենտրոնական ջեռուցում

այո

այո

այո

այո

3) Ախտահանման ծառայություն

այո

այո

այո

այո

4) Բժշկական թափոնների կառավարման ծառայություն կամ պատասխանատու անձ

այո

այո

այո

այո

5) Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հանձնաժողով և պատասխանատու անձ (էպիդեմիոլոգ)

այո

այո

այո

այո

7. ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ

       

1) Շարժիչ գեներատոր, որը կապահովի բժշկական կազմակերպության, մասնավորապես առնվազն վիրահատարանի, մանկական և մեծահասակների վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի բաժանմունքների և լաբորատորիայի էլեկտրաէներգիայով մատակարարումը

այո

այո

այո

այո

2) Շուրջօրյա տնային հերթապահության վարորդ` մարդատար մեքենայով

ոչ/պ

ոչ/պ

այո

այո

3) Կենտրոնական թթվածնամատակարարման համակարգ

այո

այո

այո

այո

Ծանոթագրություն`

1. Ոչ - ծառայության իրականացումը նպատակահարմար չէ

2. Ոչ/պ - տվյալ մակարդակի համար ծառայության առկայությունը կամ բացակայությունը պարտադիր չէ և չի գնահատվելու

3. Այո - առկայությունը պարտադիր է

4. Սեփական կարողություն - տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից բժշկական ծառայությունների մատուցումն իր գործունեության իրականացման հասցեում

5. Պայմանագրի առկայությունը - տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի և այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի միջև պայմանագրային հիմունքներով նշված բժշկական ծառայությունների մատուցում

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2025 թվական: