ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2025 թվականի N 911-Ա
«ԳՅՈՒՄՐՈՒ Վ. ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՍԱՐԵՐՈՒՄ» ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Գյումրու համայնքապետարանի շենքի (հասցեն՝ քաղաք Գյումրի, Վարդանանց հրապարակ 1) 3-րդ հարկում գտնվող՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը (այսուհետ` որմնանկար) հետ վերցնել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ կազմակերպություն) և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ լուծել 12.06.2017 թվականին կնքված՝ որմնանկարի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագիրը.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Գյումրի համայնքի հետ կնքել որմնանկարի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Առաջարկել Գյումրի համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում տալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 145-Ն հրամանով հաստատված ձևին համապատասխան՝ որմնանկարի պահպանական պարտավորագիր:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|