Գլխավոր տեղեկություն
Համար
N 612-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 612-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2025 թվականի հուլիսի 14-ին աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) և Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանին և Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն և Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Արման Ղազարյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, թարգմանչական ծառայության, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արարատ Միրզոյանինը և Վահան Կոստանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) Արփինե Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

5) Սրբուհի Գալյանինը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցների հաշին:

5. Ընդունել ի գիտություն, որ Արմենուհի Ավետիսյանի և Արտյոմ Բազունցի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2025 թվականի հուլիսի 14-ին՝ Երևան-Բրյուսել-Փարիզ-Երևան երթուղով։

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 612-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (Բրյուսել)
Ա. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ա. Սարգսյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Ս. Գալյան - ՀՀ արդարադատության նախարար
Վ. Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(Բրյուսել)
Տ. Բալայան - Բելգիայի Թագավորությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,
Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության
ներկայացուցչության ղեկավար (Բրյուսել)
Ա. Խաչատրյան

- Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (Փարիզ)

Գ. Վանոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պետ
Կ. Գասպարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Խաչատրյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Ա. Ղազարյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի
պատասխանատու (Բրյուսել)
Ա. Ավետիսյան -  ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և
տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին
տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Ավետիսյան - թարգմանիչ (համաձայնությամբ)
Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
Գ. Գալստյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

Ա. Բազունց

- ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և
տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր
(համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

11.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան