ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հավելվածի 2.3-րդ աղյուսակում՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մարզի անվանումը |
Համայնքի անվանումը |
Բնակավայրի անվանումը |
Արմավիր |
2. Վաղարշապատ |
Էջմիածին քաղաք |
Աղավնատուն գյուղ | ||
Ամբերդ գյուղ | ||
Այգեշատ (Էջմիածնի շրջ.) գյուղ | ||
Արագած գյուղ | ||
Արշալույս գյուղ | ||
Գեղակերտ գյուղ | ||
Դաշտ գյուղ | ||
Դողս գյուղ | ||
Լեռնամերձ գյուղ | ||
Ծաղկալանջ գյուղ | ||
Ծաղկունք գյուղ | ||
Ծիածան գյուղ | ||
Հայթաղ գյուղ | ||
Հովտամեջ գյուղ | ||
Մոնթեավան գյուղ | ||
Մրգաստան գյուղ | ||
Շահումյան գյուղ | ||
Ոսկեհատ գյուղ». |
2) 87-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 12.1-ին, 12.2-րդ, 12.22-րդ հավելվածներում «Խոյ» բառը փոխարինել «Վաղարշապատ» բառով:
Հոդված 3. Օրենքի 12.23-րդ հոդվածը և հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 5. Օրենքի 12.24-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 12.24 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վաղարշապատ համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին, արևելքից և հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Փարաքար, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Արաքս, «Ե»-«Զ» հատվածով՝ Մեծամոր, «Զ»-«Ա» հատվածով՝ Արմավիր համայնքներին:»:
Հոդված 6. Օրենքի 12.25-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 12.25 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արաքս համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վաղարշապատ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով՝ Մեծամոր համայնքին:»:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-230-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|